- Փաստերով հիմնավորել՝ երիտթուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը:
1918 թ. գարնանը թուրքերը 50–հազարանոց զորք էին կենտրոնացրել
Կովկասյան ճակատում: Նրանք ծրագրել էին նվաճել ամբողջ
Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսային
Իրան: Նրանք փորձում էին ներկայիս Էջմիածնի և Գյումրու կողմից շրջափակել Երևան նահանգը։
- Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:
Երևում էր միայն հայերի և թուրքերի կռիվը, այդ պատճառով էլ այն կոչվեց թուրք-հայկական։ Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի
ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում
տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր
հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով
վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք– անդրկովկասյան պատերազմը վերաճեց
- Պատմել Ալեքսանդրապոլի գրավվման, Ջավախքի, Շիրակի դիմադրության նշանակման մասին:
1918 թվականի ապրիլի 12-ին Կարսն առանց դիմադրությանն հանձնվեց թուրքերին: Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին` թշնամին մայիսի 15–ին գրավեց քաղաքը: Այսպես՝ թուրք–անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք–հայկական պատերազմի: Ճակատային գիծը Ջավախքից ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա: Դեռ մայիսի 7–ին թուրքերը ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքի գավառում: Թուրքական զորամասերը շրջափակել էին նաև Ախալցխան: Թուրքերին այդպես էլ չհաջողվեց գրավել Ախալցխան. մարտերը շարունակվեցին մինչև հունիսի 6–ը: Թուրք– հայկական պատերազմի կարևոր իրադարձություններից է Շիրակի գոյամարտը: Տեղի բնակչությանը միացան արևմտահայ հազարավոր գաղթականներ և մայիսի կեսերին միացյալ ուժերով մաքրեցին Արագածի լեռնազանգվածը քրդերից ու թաթարներից:
- Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության , ռազմական գործողությունների ընթացքի մասին:
Մայիսի 21– ին՝ կատաղի մարտից հետո, հայկական ուժերը նահանջեցին`
հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը: Գեներալ Նազարբեկյանը
Ղարաքիլիսայից Մ. Սիլիկյանին հրամայեց հակահարձակման միջոցով
կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան: Այդ օրհասական պահին
հայ ժողովուրդը, նրա ռազմական և քաղաքական ուժերը միաբանության
հիանալի վարքագիծ դրսևորեցին: Թշնամուն հաղթելու, նրան վռնդելու համար
կողք կողքի կանգնած էին հայ զինվորականները, աշխարհազորայինները,
կանայք ու պատանիները, հոգևորականները: Մայիսի 22– ի առավոտյան
հայկական զորքը դիմեց հարձակման: Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր:
Պատերազմի ճակատային այս հատվածում կռվող հայկական ուժերը միավորվեցին
Սարդարապատի ջոկատի մեջ՝ գնդապետ Դ. Բեկ–Փիրումյանի հրամանատարության ներքո:
Սարդարապատի ճակատամարտի օրերին` մայիսի 22– ից մինչև 28– ը, թշնամին կորցրեց
3500 սպանված և նահանջեց մոտ 60 կմ: Թուրքերը խուճապահար անցան Ախուրյանի աջ ափը: Առջևում Ալեքսանդրապոլն ու Կարսն էին: Ամեն ինչ ավարտվեց հայերի փառահեղ հաղթանակով։
- Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:
Մյուս հաղթանակը նվաճվեց Բաշ Ապարանի ճակատային հատվածում:
Թուրքերը մոտ 10 հազար զորքով շարժվեցին դեպի Բաշ Ապարան: Նպատակն
էր դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի
շուրջը: Մայիսի 23–ին գեներալ Սիլիկյանը Երևանյան զորախմբի ուժերից
5 հազար հոգու ուղարկեց Բաշ Ապարանի ճակատ, որի հրամանատար
նշանակվեց Դրոն: Նույն օրը հայկական ուժերը տարան առաջին հաղթանակը:
Նրանց հետ միասին թուրքերի դեմ քաջաբար կռվում էր նաև եզդիների
ջոկատը: Կատաղի մարտերը Բաշ Ապարանի ճակատում շարունակվեցին
մինչև մայիսի 29– ը: Ի վերջո հայկական ուժերը պարտության մատնեցին
թշնամուն:
- Փաստերով հիմնավորել մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:
Մայիսիյան հերոսամարտերը շատ կարևոր էին, որովհետև հայերը չթողեցին, որ թուրքերը գրավեն Բաշ-Ապարանը և Սարդարապատը։ Եթե գրավեին, Հայաստանը կվերանար։ Կլիներ հայ ազգի բնաջնջումը։ Մայիսյան հերոսամարտի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։
Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործընթացների բերումով նորահռչակ
հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից
կողմ: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային
ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:
No comments:
Post a Comment