Showing posts with label պատմություն. Show all posts
Showing posts with label պատմություն. Show all posts

Monday, December 19, 2022

Շտեմարան մաս 2. Պատմություն

48. Ե՞րբ է Աշոտ I Բագրատունին օծվել հայոց թագավոր։

2. 885թ. օգոստոսի 26֊ին

49. Ե՞րբ է գահակալել Սմբատ I Բագրատունին։
4. 890֊914թթ.

50. Ե՞րբ է գահակալել Աշոտ II Բագրատունին։
4. 914֊928թթ.

51. Ե՞րբ է Խալիֆը Աշոտ II ճանաչել Հայաստանի շահնշահ։
3. 922թ.

52. Ե՞րբ է գահակալել Աբաս Բագրատունին։
2. 928֊953թթ.

53. Ե՞րբ է գահակալել Աշոտ III Բագրատունին։
1. 953֊977թթ.

54. Ե՞րբ է գահակալել Սմբատ II Բագրատունին։
2. 977֊990թթ.

55. Ե՞րբ է Դվինի ամիրայությունը միացվել Բագրատունյաց թագավորությանը։
1. 987թ.

56. Ե՞րբ է գահակալել Գագիկ I Բագրատունին։
4. 990֊1020թթ.

57. Ե՞րբ է գահակալել Դավիթ Անհողին։
2. 989֊1048թթ.

58. Ե՞րբ է ավարտվել Անիի կաթողիկե եկեղեցու կառուցումը։
1. 1001թ.

59. Տայքը Բյուզանդական կայսրությանը միացվեց`
3. 1001թ.

60. Կաթողիկոսական աթոռը Աղթամար կղզուց ե՞րբ Արգինայի վանք տեղափոխվեց։
2. 948թ.

61. Ե՞րբ է հիմնադրվել Վասպուրականի թագավորությունը։
3. 908թ.

62. Ե՞րբ է հիմնադրվել Տաշիր֊Ձորագետի թագավորությունը։
2. 978թ.

63. Ե՞րբ է հիմնադրվել Վանանդի թագավորությունը։
4. 963թ.

64. Ե՞րբ է հիմադրվել Սյունիքի թագավորությունը։
1. 987թ.

65. Ե՞րբ է Տարոնի Բագրատունիների իշխանությունը բռնակցվել Բյուզանդիային։
2. 966թ.

66. Ե՞րբ է գահակալել Գագիկ II Բագրատունին։
3. 1042֊1045թթ.

67. Վասպուրականի թագավորությունը դադարեց գոյություն ունենալուց`
3. 1021թ.

68. Ո՞րբ թվականներին է գոյություն ունեցել Վանանդի (Կարսի) թագավորությունը։
3. 963֊1065թթ.

Monday, November 28, 2022

Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին

ԽՍՀՄ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 500 հազար հայ, ներառյալ 300 հազարը՝ Խորհրդային Հայաստանից։ Տարբեր տվյալներով՝ զոհվեցին նրանց մոտ կեսը՝ 300 հազար կամ 33 տոկոսը՝ 200 հազարը։ Կազմավորվեցին հայկական 6 դիվիզիաներ։ 103 հայ արժանացավ հերոսի կոչման, 27-ը դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, իսկ մեդալներով ու շքանշաններով պարգևատրվել են շուրջ 80.000 հայ։ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է 30.000 հայ։ Հայ գեներալիտետի թիվը ԽՍՀՄ-ում կազմել է 64 մարդ։ Նրանք պատերազմի ընթացքում ստանձնել են բարձր և շատ պատասխանատու պաշտոններ. 1-ը՝ ռազմաճակատի, 3-ը՝ բանակի, 5-ը՝ կորպուսի, 22-ը՝ դիվիզիայի, 25-ը՝ բրիգադի, 100-ը՝ զորագնդի հրամանատարներ։ ԱՄՆ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել են 21 հազար հայ։ Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից 30 հազար հայ։ Ստեղծվեցին «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները։

Monday, November 21, 2022

Պատմության շտեմարան

56. Ե՞րբ է Հայաստանում գահ բարձրացել Հռոմի դրածո Տիգրան VI–ը.

2) 60 թ.

57. Երբ է Կորբուլոնը սկսել բանակցությունները Վաղարշի ու Տրդատի հետ՝ վերջինիս թագադրելու՝ Ներոնի առաջարկի շուրջ,
1) 64թ.

58. Ե՞րբ է Տրդատը մեկնում Հռոմ՝ թագը Ներոնից ստանալու նպատակով.
3) 65 թ.

59. Երբ է Տրդատ I–ը ալաններին վտարել Հայաստանից․
2) 72 թ.

60. Երբ է գահակալել Սանատրուկը.
3) 88-110թթ.

61. Ո՞ր թվականին է հայոց գահը հանձնվել Բակուր Արշակունուն.
3) 161 թ.

62. Մինչև ե՞րբ է գահակալել Սոհեմոս–Տիգրանը.
3) 185թ.

Saturday, November 5, 2022

Համո Օհանջանյան

Համո Օհանջանյանը ծնվել է Ախալքալաքում։ Ծննդյան օրվա մասին կա երեք վարկած՝ 1873, կամ 1874 թվականի փետրվարի 1, կամ փետրվարի 10:

Համո Օհանջանյանը սովորել է Ախալքալաքի դպրոցում, իսկ այնուհետև ավարտել է Թիֆլիսի ռուսական վարժարանը։ Ապա մեկնել է Մոսկվա՝ համալսարանում բժշկական կրթություն ստանալու։ Ուսանողական ընդվզումներին մասնակցության պատճառով դուրս է մնում համալսարանից և Մոսկվայից հեռանում է Թիֆլիս։

Saturday, October 22, 2022

Տրոցկիզմ

Տրոցկիզմը տեսություն է, որն իրենից ներկայացնում է բոլշևիզմի զարգացում Կարլ Մարքսի, Ֆրիդրիխ Էնգելսի, Վլադիմիր Լենինի, Լև Տրոցկու հայացքների հիման վրա և որոշ չափով ձախ ընդդիմության մի շարք այլ առաջնորդների, ինչպես նաև միջազգային ձախ ընդդիմության ներկայացուցիչների և չորրորդ Ինտերնացիոնալի հայացքների հիման վրա։ Տրոցկին ինքը հերքել է, որ ինքը այդ շարժման տեսաբան է եղել՝ իրեն համարելով հեղափոխական մարքսիզմի դասական հետևորդ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի և նրանց գաղափարների ամենախոշոր գործակիցը։ Ժամանակակից օրթոդոքսալ տրոցկիստներն իրենց ճանաչում են որպես «բոլշևիկ-լենինցիների» հետևորդներ, Լենինի տեսական աշխատանքները համարում են հավատարիմ և փորձություններ անցած պրակտիկա, ստալինիզմը համարում են վնասակար տարբերություն այն բանի հետ, որ Լենինը գրել է իր աշխատանքներում։

Friday, October 7, 2022

ՆԷՊ, «Ռազմական կոմունիզմ»

«Ռազմական կոմունիզմ»-ը խորհրդային պետության տնտեսական քաղաքականությունն է 1918-1920 թվականներին։ Այդ տարիներին Խորհրդային Ռուսաստանը գտնվում էր տնտեսական շրջափակման մեջ։ Երկիրն օտարերկրյա ստրկացման վտանգից փրկելու, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նվաճումներն ամրապնդելու նպատակով ամբողջ ժողովրդական տնտեսությունը վերակառուցվեց ռազմական ձևով։ Այդ աշխատանքները և ռազմական տնտեսության ղեկավարումն իրագործվում էր Վլադիմիր Լենինի գլխավորությամբ։ Ամբողջ արդյունաբերությունը սկսեց աշխատել երկրի պաշտպանության համար։ Աշխատունակ բնակչության, հատկապես բուրժուական տարրերի համար սահմանվեց համընդհանուր աշխատանքային պարհակ՝ «ով չի աշխատում, նա չի ուտում» սկզբունքով։ ԺԿԽ-ի 1919 թվականի հունվարի 11-ի դեկրետով պարենմասնատրում սահմանվեց, ըստ որի գյուղացիները պարտավոր էին պետությանը հանձնել պարենի և հումքի ամբողջ ավելցուկը։Խորհրդային իշխանությունն իր տրամադրության տակ չուներ գյուղատնտեսական մթերքների հետ փոխանակելու համար անհրաժեշտ ապրանքներ։ Ուստի արգելվեց մասնավոր առևտուրը, որովհետև այն կարող էր խափանել բանակի և բանվորների մատակարարումը պարենամթերքով, իսկ արդյունաբերությանը՝ հումքով։ Բուրժուազիան և նրա սպասարկուները պայքարում էին ազատ առևտրի համար, ձգտում կազմալուծել խորհրդային ռազմական տնտեսությունը և վերականգնել կապիտալիզմը։ Նրանց այդ ծրագիրը միավորեց սոցիալիզմի բոլոր թշնամիներին՝ ինտերվենտներին, սպիտակ գվարդիականներին, քաղաքի և գյուղի կապիտալիստներին, մենշևիկներին ու ԷսԷռներին։ «Ռազմական կոմունիզմին» բնորոշ էին բնատնտեսացումը, ապրանքաշրջանառության կրճատումը, փողի, վարկի, ֆինանսների դերի և նշանակության նվազեցումը։ 

Friday, September 23, 2022

Ալեքսանդր Մյասնիկյան

Ալեքսանդր Ֆյոդորի Մյասնիկյանի կեղծանունը Մարտունի է։ Նա հայ քաղաքական, հասարակական գործիչ է, 1921-1922 թվականներին եղել է Հայաստանի ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ, ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության անդամ։ Ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում՝ հայ վաճառականի ընտանիքում։ Ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ 1907-1914 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում։ 1911 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ 1917 թվականի սեպտեմբերին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։

Friday, March 25, 2022

Հայաստանի Առաջին Հանրապետություն

Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ հայերը կարողացան կանխել թուրքերի ներխուժումը, խուսափեցին վերջնականորեն ոչնչացումից և կարողացան անկախանալ։ Նորանկախ հանրապետությունը խորհրդարանական էր, իսկ առաջին վարչապետը նշանակվեց Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի մայրաքաղաքը դարձավ Երևանը։ Հռչակման պահին ՀՀ տարածքը 12 հզ. քառ. կմ էր, իսկ բնակչությունը՝ 700 հազար։ Հայության համար չափազանց դժվար ժամանակներ էին, քանի որ հենց նոր էր եղել Հայոց Ցեղասպանությունը և փրկված հարյուր հազարավոր անօգնական, քաղցած և անօթևան գաղթականներ ապաստան էին գտել հայրենիքի փրկված փոքրիկ հատվածում։ 

Tuesday, March 1, 2022

Դասարանական աշխատանք

 1․ Ե՞րբ է կնքվել Բեռլինի պայմանագիրը։

Բեռլինի պայմանագիրը կնքվել է 1878 թվականին։

2․ Ո՞վ էր նախագահում Բեռլինի վեհաժողովը։

Բեռլինի վեհաժողովը նախագահում էր Մեծ Բրիտանիան։

3․ Ո՞վ էր Բեռլինի վեհաժողովում հայկական պատվիրակության հեղակավարը։

Բեռլինի վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը Խրիմյան Հայրիկն էր։

Tuesday, February 22, 2022

Երիտթուրքեր

Երիտթուրքերի հեղաշրջումը։ 

XX դ. սկզբին աստիճանաբար ուժեղանում էր ընդդիմադիր ուժերի հակասուլթանական պայքարը։ Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կազմակերպությունը քաղաքական պայքարի ասպարեզ էր մտել 1890–ական թթ.։ ՀՅԴ–ն, հարաբերություններ հաստատեց երիտթուրքերի հետ, որ պայքարեր սուլթանական բռնակալության դեմ։ Դաշնակցությունն իր նոր ծրագրում ավելի ընդգծեց գաղափարախոսությունը և առաջադրեց Արևմտյան Հայաստանում ինքնավարությունը: 1907 թ.֊ին Փարիզում տեղի ունեցավ Օսմանյան կայսրության երկրորդ համաժողովը: Նրանք առաջ քաշեցին Աբդուլ Համիդի գահընկեցությունը և տերությունում գործող վարչակարգի փոփոխությունը։ Հայ ազատագրական ուժերը ընդդիմադիր ուժերի հետ պայքարի մեջ էին մտել իշխող վարչակարգը տապալելու և կայսրությունում սահմանադրական կարգեր հաստատելու համար: Հեղաշրջումը կատարվեց ժամկետից շուտ Մակեդոնիայի հարցի սրման պատճառով և 1908 թ. հուլիսին տեղի ունեցավ պետական հեղաշրջում։ Շարժման կենտրոնը դարձավ Սալոնիկը, իսկ շարժիչ ուժը՝ թուրքական բանակը։ Հուլիսի 23-ին երիտթուրք սպաները սուլթանից պահանջեցին վերականգնել 1876 թ. չգործադրված սահմանադրությունը։ Ահաբեկված սուլթանը հաջորդ օրը հրապարակեց հրամանագիր սահմանադրության վերականգնման մասին: Երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն:

Tuesday, December 21, 2021

Հայ ազգային կուսակցություններ

Արմենական կուսակցությունը առաջին հայկական կուսակցությունն է։ Հիմնադրվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը։ Հայաստանի Հանրապետության անկումից հետո միավորվել է ձախ հնչակյանների հետ և ստեղծվել է Ռամկավար ազատական կուսակցությունը։ Արմենական կուսակցության ծրագրից մի հատված․

Հեղափոխությամբ հայ ժողովրդի համար ձեռք բերել իրեն ազատ կառավարելու իրավունք, որով միայն նա կկարողանա մարդավայել ապրելու միջոցներ ունենալ և դրանք գործադրել ժամանակի պահանջների համեմատ։
«Արմենական կազմակերպության» նպատակն էր՝ հեղափոխությամբ Թուրքիայի հայ ժողովրդի համար իրավունք ձեռք բերել, ինքզինք ազատորեն կառավարելու, որով միայն կարող կլինի իբրև մարդ ապրելու միջոցներ գիտնալ և զանոնք գործադրել ժամանակի պահանջմամբց համեմատ։

Արմենականները գտնում էին, որ հայությանը պետք է նախապատրաստել հեղափոխության համար, զենք հայթայթել և զինախմբեր ստեղծել։ «Արմենիայի» օրինակները և զենք Վան փոխադրելու ժամանակ զոհվեցին առաջին երիտասարդ արմենականներ արևելահայ Վարդան Գոլոշյանն ու վանեցի Հովհաննես Ագրիպասյանը։

1890-ականներին Արևմտահայության զանգվածային կոտորածների ժամանակ Մկրտիչ Ավետիսյանը ղեկավարում էր Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Նա իր շուրջը կարողացավ համախմբել նաև դաշնակցականներին ու հնչակյաններին։ Երբ մի խումբ երիտասարդների հետ նա անցնում էր Պարսկաստան, ճանապարհին զոհվեց։ Կուսակցությունը մեծ մասնակցություն ունեցավ նաև 1915 թվականի Վանի ինքնապաշտպանական մարտերին։

Tuesday, November 9, 2021

«Ռուս-թուրքական պատերազմները և Հայկական հարցը»

Ռուս-թուրքական պատերազմը տեղի է ունեցել 1877-1878 թվականներին։ Այն հակամարտություն է Օսմանյան կայսրության և Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան։ Մարտերը տեղի են ունեցել Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր։ Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնությամբ։

Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում։ Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը։ Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք անկախացել էին մինչև պատերազմը։ Մոտ հինգ դար լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա, ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք։ 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը։

Sunday, October 17, 2021

Հովսեփ Էմին

Հովսեփ Էմինը ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարով։ Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը։ Հոր կամքին հակառակ, որն ուզում էր նրան վաճառական դարձնել, 1751 թ. մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի Թագավորական ռազմական ակադեմիա։ Այստեղ ծանոթանում է անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ և նրանց ներկայացնում իր գալու նպատակները։ Էմինին հաջողվում է նաև տեսակցել Անգլիայի վարչապետի հետ։ Սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրման իր գաղափարները չեն համընկնում Անգլիայի շահերին։

1759 թ. Էմինը գալիս է Հայաստան։ Բերելով արևմտյան քրիստոնյաների օրինակը՝ կոչ է անում պայքարելու հանուն ազատության։ Ծանոթանալով իրավիճակին` Էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակությամբ։ Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին։ Վերադառնալով Անգլիա` Էմինը ներկայանում է ռուսական դեսպանին։ Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Մ. Վորոնցովին ուղղված երաշխավորական նամակ՝ ճանապարհվում է Սանկտ Պետերբուրգ։ Էմինը Վորոնցովին ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, որն իրագործելու համար մտադիր էր դաշնակցել վրաց Հերակլ II թագավորի հետ։ Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II–ին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան։

Wednesday, September 29, 2021

Օսմանյան կայսրություն

  • Սելջուկ-թյուրքերի արշավանքերը Արևմուտք
Հայաստան մտած առաջին վաչկատունները օղուզներ էին, որոնք հետախուզության ու ավարառության նպատակով ներխուժեցին Վասպուրական։ 1047 թվականին սելջուկ-թյուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան։ Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ։ Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց։ Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց։ Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից։ Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048 թվականին։ Ատրպատականի վրայով սելջուկները հարձակվեցին Հայաստանի վրա։ Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում։ Բյուզանդական զորքերը պատսպարվել և դուրս չէին գալիս իրենց տեղերից, մինչ սելջուկները ավեր ու թալան էին տարածում։ Սելջուկները ավեր տարածելով հասան Մանազկերտի դաշտ և մի քանի մասերի բաժանելով իրենց զորքերը մի քանի ուղղություններով գրոհներ կազմակերպեցին։ Նրանք և ոչ մի տեղ լուրջ դիմադրության չհանդիպեցին։ Միայն 1049 թվականին բյուզանդական զորքերը մի քանի հայ իշխանների հետ որոշեցին ճակատամարտ տալ։ Ճակատամարտը տեղի ունեցավ Բասենի դաշտում հայ-բյուզանդական զորքերը պարտություն կրեցին։ 1054 թվականին սելջուկները երրորդ անգամ արշավանք կազմակերպեցին Հայաստան։ Նրանք Հայաստան ներխուժեցին նույն ճանապարհով ինչ առաջին արշավանքների ժամանակ ավեր ու թալան տարածեցին ամբողջ Հայաստանում։ Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները։ Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ։ Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից։ Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի։ Առանձնանում է նաև Մանազկերտի բնակչության կազմակերպած դիմադրությունը։ Շուրջ մեկ ամիս պաշարումից հետո սելջուկները ամոթահար հեռացան չկարողանալով գրավել քաղաքը։ Նրանք Մանազկերտի վրեժը հանեցին հայկական գյուղերից և քաղաքներից։

Thursday, September 16, 2021

Հայաստանի ազատագրման փորձեր

 17-րդ դարի երկրորդ կեսը կարևոր էր ազատագրական պայքարի կազմակերպման քայլերով։ Հայաստանի ազատագրության համար կային ներքին և արտաքին նախադրյալներ։ Ներքին նախադրյալներից մեկն այն էր, որ հայերի ազգային գիտակցությունը պետք էր վերականգնել և ուժեղացնել։ Արտաքին նախադրյալներից մեկն այն էր, որ պետք էր թուլացնել Հայաստանի մեծ մասը նվաճած պետությանը՝ Օսմանյան կայսրությանը։ Կարևոր էին միջազգային հարաբերությունները։ Կարևոր էր նաև այն, որ հույները ասորիները, վրացիները, քրդերը և եզդիները օտար տիրապետության դեմ պայքարելու պատրաստակամություն ունեին։ Հայաստանի ազատագրության ծրագրերի և բանակցությունների գործուն մասնակիցներից էր բաղեշի հայազգի վաճառական մահտեսի Շահմուրատը։ 1666թ․-ին նա ժամանել էր Փարիզ և հավաստիացրել ֆրանսիական արքունիքին, որ հայերը հույների հետ պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ։ 1683թ․-ին հայկական պատվիրակությունը կրկին ժամանել էր Փարիզ։ Քաղաքական իրադրության փոփոխությունները նպաստավոր չեղան այդ ծրագրերի իրականացման համար։ 1677թ․-ին Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրման հարցը։ Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը։ 1679թ․-ին կաթողիկոսը բանակցություններ է սկսում Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեկու հետ։ Մոտ 2 տարի անց կաթողիկոսը մահանում է հիվանդությունից, իսկ պատվիրակությունը վերադառնում է Հայաստան։ 

Tuesday, April 6, 2021

Պապ թագավոր

 Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։ Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիության մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։

Thursday, February 11, 2021

«Հայաստանը և Հռոմի ու Պարթևստանի մրցակցությունը I-րդ դարի առաջին կեսում»

1-ին դարի կեսերից նոր էջ բացվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին ծրագրել էր Մեծ Հայքում թագավոր հռչակել իր եղբորը՝ Տրդատին, ինչը համընկնում էր հռոմեական ծավալապաշտ քաղաքականությանը դիմակայող հայ ավագանու նկրտումներին։ 52 թվականին Վաղարշն ու Տրդատը պարթևական զորքով մտնելով Մեծ Հայք, օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով շուտով փախնում է Վիրք՝ հոր մոտ։

Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր, սակայն Հռոմեական կայսրությունը չհապաղեց ճանաչել նրան որպես թագավոր և սկսեց պատերազմական գործողություններ Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի։ Հռոմեական Ներոն կայսրը Արևելք է ուղարկում Կորբուլոն զորավարին։ Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Այդ պատճառով, երբ հռոմեացիները 58 թվականին ներխուժեցին Մեծ Հայք, նրանց լուրջ դիմադրություն ցույց չտրվեց և նրանք անարգել հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թվականին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ և հռոմեացիները գրավում են այն։

Friday, December 4, 2020

«Հայաստանը աշխարհակալ տերություն։ Տիգրան II Մեծ»

Արտավազդը անժառանգ էր և Հայաստանի անկախությունը պահպանելու համար, իր եղբորորդուն՝ Տիգրանին, պատանդ է տալիս պարթևներին։ Նա վերադառնում է 45 տարեկանում։ Տիգրանը թագադրվել է Աղձնիքի նշանավոր սրբավայրերից մեկում և հետագայում նաև կառուցել է այդտեղ Տիգրանակերտ քաղաքը։ 

Հայ-պոնտական դաշինքի կետերը․
  • Մեծ Հայքը և Պոնտոսը համատեղ ուժերով էին գրավելու Կապադովկիան, որի տարածքն անցնելու էր Պոնտոսին, իսկ մարդկային և շարժական գույքերը՝ Մեծ Հայքին։
  • Մեծ Հայքին իրավունք էր վերապահվում նվաճել Սիրիան, Միջագետքը, Միջերկրական ծովի արևելյան ափին գտնվող երկրները, արևելյան Անդրկովկասը։
  • Պոնտոսին իրավունք էր վերապահվում նվաճել Փոքր Ասիան՝ Հռոմին հպատակ երկրները։
  • Դաշինքն ամրապնդելու համար Տիգրան Մեծը ամուսնանում էր Միհրդատի դուստր Կլեոպատրայի հետ, որը դառնում էր Մեծ Հայքի թագուհի:

Ք․ա․ 88թ․ մահացավ Պարթևստանի Միհրդատ II թագավորը և մեկ տարի անց հայկական բանակը ներխուժեց Մարաստան և գրավեց այն։ Հետո շարժվեցին դեպի Պարթևստան և գրավեցին թագավորանիստ Էկբատանը։ Ք․ա․ 87թ․ կնքվեց հաշտության պայմանագիր, որի շնորհիվ Պարթևստանը վերադարձնում էր Հայաստանից խլված 70 հովիտները, հրաժարվում էր Մարաստանից և Հյուսիսային Միջագետքից և պարթևների արքան հրաժարվում էր «արքայից արքա» տիտղոսից, որը կրելու էր Տիգրանը և նրա հաջորդները։ Հետո նաև հայկական թագավորությանն են միանում Ադիաբենեն, Միգդոնիան և Օսրոյենեն։ Այս ամենից հետո սելևկյան տերությունը ապրում էր խորը ճգնաժամ և ելքը տեսնում էին միայն արտաքին որևէ հզոր տիրակալի իշխանությունն ընդունելու մեջ։ Տարբերակները մի քանիսն էին, բայց նրանք Տիգրանին հրավիրեցին բազմելու սելևկյան գահին։ Տիգրանը տիրացավ գահին և այնտեղ խաղաղություն տիրեց 17 տարի։ Հայկական բանակը գրավեց Անտիոքը, Կոմմագենեն, Դաշտային Կիլիկիան, Փյունիկիան և շատ դժվարությամբ նաև Միջերկրական ծովի ափին գտնվող Պտղոմայիս քաղաքը։ Տիգրանակերտը կառուցվեց, որովհետև Արտաշատն արդեն գտնվում էր ծայր հյուսիսում, իսկ Անտիոքում ապրում էին այլ ազգի մարդիկ։ Տիգրան Մեծը Հայաստանի ամենահզոր արքան էր, որը կարողացավ թագավորության տարածքը հասցնել 3մլն քառ․ կմ-ի, կառուցել քաղաքներ, զարգացնել մշակույթը, ճանապարհաշինությունը, մեծացնել զորքը և այլն։ 

Saturday, November 28, 2020

«Արտաշես Ա»

 Ընթերցե՛ք հետևյալ թեման՝

«Արտաշես Ա»

Ք․ա․ 190 թվականին Մագնեսիա քաղաքի մոտ հռոմեացիները կարողացան հաղթել Սելևկյան Անտիոքոս 3-րդ թագավորի բանակին, իսկ երկու տարի անց՝ Ք․ա․ 188 թվականին, կնքվեց Ապամեայի հաշտության պայմանագիրը։ Հայկական անկախության կերտողները դարձան Արտաշեսն ու Զարեհը։ Արտաշեսը ծնվել է մոտ Ք․ա․ 230 թվականին։ Արտաշեսը Հին աշխարհի ականավոր ռազմական ու քաղաքական գործիչներից է և ունեցել է միջազգային ճանաչում և հեղինակություն։ Մագնեսիայի ճակատամարտից և անկախության հռչակումից հետո դարձել է Հայաստանի թագավորը։ Նա իր առաջին արշավանքի ժամանակ միավորեց Փայտակարանը և Կասպեիցը, երկրորդ արշավանքի ժամանակ միավորեց Գուգարքը, երրորդ արշավանքի ժամանակ միավորեց Կարնո երկիրը և Եկեղիք ու Դերջան գավառները, իսկ չորրորդ արշավանքի ժամանակ Մեծ Հայքին միավորեց Տմորիք երկրամասը։ Արտաշես Ա-ի միավորիչ գործունեության արդյունքում տարածքների մեծ մասը վերամիավորվեցին մեկ պետության մեջ։ Ք․ա․ 183-179թթ․ պատերազմ բռնկվեց Փոքր Ասիայում։ Արտաշես Ա-ն չեզոք դիրքորոշում ուներ և կնքվեց հաշտության պայմանագիր։ Արտաշեսը կարողացավ պայմանագրում հատուկ կետ մցնել և մեծացնել Փոքր Հայքի սահմանները։ Արտաշես Ա-ն համարվում է հզոր գործիչ, որովհետև բոլոր վատ դրություններից նա կարողացել է շատ ճիշտ դուրս գալ, որի արդյունքում հզորացրել է իր թագավորությունը։

Thursday, November 19, 2020

«Հելլենիստական Հայաստան․ մշակույթ և կրոն»

Հայկական պետությունը Արտաշես Ա-ի, մանավանդ Տիգրան Բ-ի և Արտավազդ Բ-ի օրոք, հելլենիստական միապետության բնույթ ստացավ։ Հայ թագավորները հովանավորում էին զարգացման հելլենիստական ուղին։ Նշանակալից էր հայկական մշակույթի առաջադիմությունը։ Մշակութային զարգացման ավանդական ուղղության կողքին առաջացավ երկրորդ հիմնական ուղղությունը՝ հելլենիստականը, ունենալով ակնհայտ դրսևորումներ տարբեր բնագավառներում և կենսունակ գտնվեց ու հարատևեց նաև ետ հելլենիստական շրջանում՝ մինչև մ. թ. IV դարը։ Զգալի թվով քաղաքների հիմնադրումը, որն ինքնին հելլենիզմին բնորոշ երևույթ էր, կատարվում էր տեղական դարավոր ավանդույթների և քաղաքաշինության ու ամրաշինության հելլենիստական սկզբունքների համադրությամբ։ Երևան եկան ճարտարապետական նոր տիպի պալատական, տաճարային սյունազարդ շենքեր, բաղնիքներ, որոնք կրում էին հին կամ անտիկ աշխարհի ճարտարապետության ազդեցությունը։ Այսպիսի շինությունների մնացորդներ հայտնաբերվել են ԱրտաշատումՎաղարշապատում։ Գառնիի ամրոցը անտիկ ամրաշինության կատարյալ օրինակ է, իսկ Գառնիի հեթանոսական տաճարը, որը կանգնած է բարձր հարթակի վրա, չորս կողմից շրջապատված սյունաշարերով և շքեղորեն զարդարված հոյակապ քանդակներով, հելլենիստական ճարտարապետության եզակի կոթող է։ Նկատելի փոփոխություններ կրեցին շինարարական արվեստը և տեխնիկան։

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...