Tuesday, November 9, 2021

«Ռուս-թուրքական պատերազմները և Հայկական հարցը»

Ռուս-թուրքական պատերազմը տեղի է ունեցել 1877-1878 թվականներին։ Այն հակամարտություն է Օսմանյան կայսրության և Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան։ Մարտերը տեղի են ունեցել Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր։ Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնությամբ։

Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում։ Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը։ Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք անկախացել էին մինչև պատերազմը։ Մոտ հինգ դար լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա, ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք։ 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը։

Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում։

Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը։ Օսմանյան կայսրության արևելյան մասի շատ հայեր ռուսներին ընդունում էին որպես իրենց ազատագրողներ։ Հայերը բռնությունների զոհ էին դառնում թուրքերի և քրդերի կողմից և օգնություն էին խնդրում ռուսներից, որպես անվտանգության երաշխավորներ։ 1878 թվականի հունվարին Պոլսո հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը դիմեց Ռուսաստանի ղեկավարությանը` հույս ունենալով, որ հաշտության պայմանագրով ռուսները Արևմտյան Հայաստանը կդարձնեն Ռուսական կայսրության մարզ և որի ինքնիշխանությունը կմնա հայերին։

Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածում գրված էր.

«Քանի որ ռուսական զորքի տարհանումը նվաճված հայկական հողերից և հողերի վերադարձումը Թուրքիային կարող է բերել հակամարտության աճի, ինչը չի բխում երկու երկրների շահերից, Բարձր դուռը առանց հետաձգելու հայերով բնակեցված տարածքների բարփոխումներ ռուսական զորքերի ներկայությամբ և երաշխավորի հայերի պաշտպանությունը քրդերի և չերքեզների ոտնձգություններից։»

Այնուամենայնիվ Մեծ Բրիտանիան համաձայն չէր ռուսներին զիջել այսքան մեծ տարածներ և Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերափոխվեց Բեռլինի կոնգրեսում, որը կայացավ 1878 թվականի հունիսին։ Հայկական պատվիրակությունը Խրիմյան Հայրիկի գլխավորությամբ մեկնեց Բեռլին ներկա գտնվելու կոնֆերանսին, սակայն հայերին չթույլատրվեց մասնակցել քննարկումներին։ Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածը վերափոխվեց և ռուսական զորքերի թուրքական տարածքներում ներկայության մասին դրույթները հանվեցին։ Քանի որ կետը վերափոխվեց, բարեփոխումներ տեղի չունեցան։ 1878 թվականին, երբ Խրիմյան Հայրիկը ձեռնունայն վերադարձավ Բեռլինի կոնգրեսից։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...