Monday, November 28, 2022

Հայ ժողովուրդը Երկրորդ աշխարհամարտի տարիներին

ԽՍՀՄ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է 500 հազար հայ, ներառյալ 300 հազարը՝ Խորհրդային Հայաստանից։ Տարբեր տվյալներով՝ զոհվեցին նրանց մոտ կեսը՝ 300 հազար կամ 33 տոկոսը՝ 200 հազարը։ Կազմավորվեցին հայկական 6 դիվիզիաներ։ 103 հայ արժանացավ հերոսի կոչման, 27-ը դարձել է փառքի շքանշանի լրիվ ասպետ, իսկ մեդալներով ու շքանշաններով պարգևատրվել են շուրջ 80.000 հայ։ Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել է 30.000 հայ։ Հայ գեներալիտետի թիվը ԽՍՀՄ-ում կազմել է 64 մարդ։ Նրանք պատերազմի ընթացքում ստանձնել են բարձր և շատ պատասխանատու պաշտոններ. 1-ը՝ ռազմաճակատի, 3-ը՝ բանակի, 5-ը՝ կորպուսի, 22-ը՝ դիվիզիայի, 25-ը՝ բրիգադի, 100-ը՝ զորագնդի հրամանատարներ։ ԱՄՆ-ից Երկրորդ աշխարհամարտին մասնակցել են 21 հազար հայ։ Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից 30 հազար հայ։ Ստեղծվեցին «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները։

Պատերազմի տարիներին կազմավորվել են 6 հայկական դիվիզիաներ. 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կազմավորվել է դերևս 1922 թվականին ու իր ուղին սկսել հենց 1941 թվականին՝ Անդրկովկասում գտնվող 47-րդ բանակի առաջապահ ուժերի կազմում։ 1943 թվականին վերանվանվել է 51-րդ գվարդիական դիվիզիա ու ավարտել պատերազմը 1945 թվականի Մայիսին Կուռլյանդյան թերակղզում։ 409-րդ դիվիզիան կազմավորվել է 1941 թվականին Հայաստանում։ Մարտական ուղին սկսել 1942 թվականի նոյեմբերին։ Պատերազմի ընթացքում կովկասյան լեռներից հասել է Չեխոսլովակիա ու Ավստրիա։ 408-րդ դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի օգոստոսին։ Մինչև 1942 թվականի սեպտեմբերը եղել է հայ-թուրքական սահմանում, որպեսզի պաշտպանի Հայաստանը հնարավոր թուրքական ներխուժումից։ Հետո սկսում է իր ուղին Նովոռոսիյսկի շրջանում։ 1942 թվականի նոյեմբերին դիվիզիան վերակազվել է հետևակային բրիգադի։ 89-րդ Թամանյանի դիվիզիան կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերին, պատերազմին մասնակցել 1942 թվականի օգոստոսից։ Կովկասյան ճակատից հասել է Բեռլին։ Պատերազմից հետո տեղակայված էր եղել Հայաստանում։ Լուծարվել է 1959 թվականին։ 390-րդ հրաձգային դիվիզիան ստեղծվել է 1942 թվականի հունվարին Կերչ թերակղզում։ Մասնակցել են Ղրիմի պաշտպանությանը իսկ հետո մի մասը տեղափոխվել է Սևաստոպոլ։ 261-րդ դիվիզիան ստեղծվել է 1942 թվականի հունվարին։ Մարտական գործողություններին չի մասնակցել, բայց պահել է ռազմական կարևորություն ունեցող հայ-թուրքական սահմանը։ Այդ օրերին Թուրքիան սահմանին կենտրոնացրել էր 26 դիվիզիա և սպասում էր հարմար պահի՝ Հայաստան մտնելու համար։ 

Խորհրդային բանակի կազմում պատերազմին մասնակցեցին շուրջ 60 հայ գեներալներ։ Հովհաննես Բաղրամյանը ստացել էր բանակի գեներալ կոչումը, Հովհաննես Իսակովը՝ Նավատորմի ծովակալ կոչումը։ Սերգեյ Խուդյակովը ստացել է ավիացիայի մարշալ կոչումը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...