Tuesday, February 22, 2022

Երիտթուրքեր

Երիտթուրքերի հեղաշրջումը։ 

XX դ. սկզբին աստիճանաբար ուժեղանում էր ընդդիմադիր ուժերի հակասուլթանական պայքարը։ Երիտթուրքերի «Միություն և առաջադիմություն» կազմակերպությունը քաղաքական պայքարի ասպարեզ էր մտել 1890–ական թթ.։ ՀՅԴ–ն, հարաբերություններ հաստատեց երիտթուրքերի հետ, որ պայքարեր սուլթանական բռնակալության դեմ։ Դաշնակցությունն իր նոր ծրագրում ավելի ընդգծեց գաղափարախոսությունը և առաջադրեց Արևմտյան Հայաստանում ինքնավարությունը: 1907 թ.֊ին Փարիզում տեղի ունեցավ Օսմանյան կայսրության երկրորդ համաժողովը: Նրանք առաջ քաշեցին Աբդուլ Համիդի գահընկեցությունը և տերությունում գործող վարչակարգի փոփոխությունը։ Հայ ազատագրական ուժերը ընդդիմադիր ուժերի հետ պայքարի մեջ էին մտել իշխող վարչակարգը տապալելու և կայսրությունում սահմանադրական կարգեր հաստատելու համար: Հեղաշրջումը կատարվեց ժամկետից շուտ Մակեդոնիայի հարցի սրման պատճառով և 1908 թ. հուլիսին տեղի ունեցավ պետական հեղաշրջում։ Շարժման կենտրոնը դարձավ Սալոնիկը, իսկ շարժիչ ուժը՝ թուրքական բանակը։ Հուլիսի 23-ին երիտթուրք սպաները սուլթանից պահանջեցին վերականգնել 1876 թ. չգործադրված սահմանադրությունը։ Ահաբեկված սուլթանը հաջորդ օրը հրապարակեց հրամանագիր սահմանադրության վերականգնման մասին: Երկիրը հռչակվեց սահմանադրական միապետություն:

Հայերի ոչնչացումը։ 

Օսմանյան կայսրության հպատակ ժողովուրդները մեծ հույսեր էին կապել այս հեղաշրջման հետ: Մեծ էր ոգևորությունը նաև հայկական միջավայրում։ Աշխուժացավ հայ գրական շարժումը, առաջադիմեց կրթամշակութային կյանքը: Բազմաթիվ հայեր այլ վայրերից վերադարձան: Հայերը նույնպես Ճանաչվեցին օսմանյան տերության իրավահավասար քաղաքացիներ: Շատ կարճ տևեց սահմանադրական կարգերի հռչակման հետ կապված ոգևորությունը։ 1905 հեղաշրջումը չարդարացրեց հայ քաղաքական գործիչների և կուսակցութհունների հույսերը։ Նրանք ոչ միայն բարեփոխումներ չիրագործեցին,
այլև ավելի վատ կերպով շարունակեցին սուլթան Աբդուլ Համիդի որդեգրած քաղաքականությունը: Դրա առաջին քայլը կատարվեց երիտթուրքերի իշխանության գալուց դեռ մեկ տարի չանցած։ 1909 թ. ապրիլին Ադանայի նահանգամ տեղի ունեցավ հայերի կոտորած։ Սպանվեց 30 հազար հայ:

Պանթյուրքիզմը ՝ պետական քաղաքա-կրոնություն: 

Հեղաշրջումից հետո հայ քաղաքական կուսակցությունները ճանաչեցին օսմանյան Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։ Թվում էր ստեղծվել է պատմական
հնարավորություն՝ հաշտեցնելու երկու ժողովուրդներին։ Բայց իշխանությանը տիրացած երիտթուրքերը պատրաստ չէին նման երկխոսության: 19֊րդդարի կեսերից նրանց մտահոգում էր կասեցնել պետության փլուզումը։
Երիտթուրքերի նպատակն էր համախմբել թյուրքալեզու բոլոր
ժողովուրդներին մեկ միասնական թուրքական պետության` Մեծ Թուրանի մեջ: Ընդունելով պանթյուրքիզմի գաղափարախոսությունը երիտթուրքերը գնացին Հայկական հարցը լուծելու։

Հայ ազգային կուսակցությունների դիրքորոշումը: 

Դրանից հետո 1908 թ. հոկտեմբերին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում ստեղծված Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունը։ Այն գործում էր Վան-Վասպուրականում, որտեղ գրեթե բոլոր արմենականներն անդամագրվեցին այդ կուսակցությանը։ Իսկ Հայ հեղափոխական դաշնակցությունը Հայկական հարցի լուծումը կապում էր ՌԴ֊ի հետ։ 1912ին խզեցին հարաբերությունները երիտթուրքերի հետ։ Բայց դրան հակառակ երիտթուրքերի ավելի վատ սկսեցին վարվել հայերի հետ։ Հնչակյանները հետապնդման էին ենթարկվում։ 1912֊1913թթ բալկանյան պատերազմի ժամանակ երիտթուրքերը առաջարկեցին բանակցել Հնչակյաններին հետ բարենորոգումներ անելու շուրջ, Հնչակյանները հրաժարվեցին։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...