Միջազգային նշանակության նեղուցներն ու ջրանցքները բավականին շատ են: Հատկապես մեծ է Պանամայի, Սուեզի ջրանցքների և Մալակկայի նեղուցի աշխարհաքաղաքական նշանակությունը:
Պանամայի ջրանցք։
Հյուսիսային և Հարավային Ամերիկան միացնող պարանոցի ամենանեղ մասով ջրանցք կառուցելու գաղափարը ծագել է դեռևս XVI դարում: Գաղափարն իրագործվեց XX դարի սկզբին։ Այն տնտեսական և ռազմաքաղաքական շատ մեծ դեր ունի։ Այն կճատում է Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ափերին գտնվող երկրների հեռավորությունները։ 2000թվականից այն Պանամա պետությանն է։ Ջրանցքը երկու ափերին գտնվում են ԱՄՆ֊ի ռազմական հենակայանները։
Սուեզի ջրանցք։
Սուեզի ջրանցքը կառուցված է Եգիպտոսի տարածքում, այն միացնում է Միջերկրական և Կարմիր ծովերը: Դրա շնորհիվ հսկայական չափով կրճատվել է
Ատլանտյան օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստների միջև ջրային ճանապարհը։
Մալակկայի նեղուց։
Մալակկայի նեղուցն
անջատում է Մալակկա թերակղզին Սումատրա կղզուց և
միացնում է Հնդկական օվկիանոսի Անդամանյան ծովը Խաղաղ օվկիանոսի ավազանին պատկանող Հարավչինական ծովին: Նեղուցին կից են Ինդոնեզիան, Մալայզիան և Սինգապուրը: Անցնող նավերի քանակով և բեռների ծավալով Մալակկայի նեղուցն աշխարհում գրավում է երրորդ տեղը` զիջելով միայն Պանամայի և Սուեզի ջրանցքներին: Ջրանցքի նշանակությունը հատկապես մեծ է Ճապոնիայի համար, որն այդ միջազգային ուղիով ստանում է իր ներմուծվող նավթի ավելի քան 2/3-ը:
Ջիբրալթարի նեղուց։
Աշխարհաքաղաքական հանգուցային դիրք է գրավում նաև Ջիբրալթարի նեղուցը։ Ջիբրալթարի նեղուցն անցնում է Եվրոպայի ծայր հարավարևմտյան և Աֆրիկայի հյուսիսարևմտյան ժայռոտ ափերի միջով, որոնք հնում հայտնի են եղել Հերկուլեսյան դարպասներ անունով:
Բոսֆորի և Դարդանելի նեղուց
Մեր տարածաշրջանին առավել մոտ են և մեզ համար ուղղակի հետաքրքրություն են ներկայացնում Բոսֆորը և Դարդանելը, որոնք Սև ծովի ավազանի երկրները, Հարավային Կովկասը և դրա կազմում էլ ՀՀ-ն կապում են Միջերկրականին և դրա միջոցով` համաշխարհային ծովային ուղիներին:
Այսպիսով` Սև ծովի ու դրա նեղուցների նշանակությունը մեծ է նաև Հայաստանի համար, որն արտաքին աշխարհի հետ իր տնտեսական կապերի հիմնական մասն իրականացնում է
Վրաստանի սևծովյան նավահանգիստներ Բաթումի և Փոթիի միջոցով:
No comments:
Post a Comment