Thursday, February 24, 2022

Ժողովրդագրական հիմնախնդիրն աշխարհում

Ժողովրդագրական հիմնախնդիրը կապված է բնակչության աճի բարձր տեմպերի հետ, որոնք հանգեցնում են նրանց՝ պարենով, բնակարանով, աշխատանքով, կրթությամբ ապահովելու խնդիրներով, մեծանում է բնակչության խտությունը հատկապես խոշոր քաղաքներում, ավելանում է բնական միջավայրի նկատմամբ ճնշումը, աճում են հիվանդություննների քանակը, սրվում է քրեածին իրադրությունը և այլն։ Այս հիմնախնդիրն ունի առանձնահատուկ կարևորություն, քանի որ նրա լուծումից է մեծապես կախված է համաշխարհային մի շարք հիմնախնդիրների լուծումը։

Համաշխարհային ժողովրդագրական հիմնախնդիրը փոխադարձ կապի մեջ է պարենային, ուրբանացման, բնապահպանական, էներգետիկական, հումքային և այլ հիմնախնդիրների հետ։ Չնայած, որ զարգացած երկրների բնակչությունը կազմում է բնակչության ընդամենը 1/4-րդ մասը, սակայն այն սպառում է համաշխարհային էներգիայի, մետաղների, փայտանյութի 80%-ը, սննդամթերքի 35%-ը, և միևնույն ժամանակ տալիս է պինդ թափոնների շուրջ 75%-ը։

Ներկայումս աշխարհի բնակչությունը արագորեն աճում է, մեծացել է մարդկանց կյանքի միջին տևողությունը։ Եթե մեր թվարկության սկզբին աշխարհի բնակչությունը կազմում էր մոտ 250 միլիոն մարդ, ապա 2000 թվականին այն հասավ 6 միլիարդի, իսկ այժմ այն կազմում է ավելի քան 7 միլիարդ մարդ։

Մինչև 2025 թվականի ժողովրդագրական կանխատեսումը հասցրել է արդեն մի քանի անգամ փոփոխվել։ 1990-ական թվականներին ՄԱԿ-ի փորձագետները գտնում էին, որ աշխարհի բնակչությունը 2010 թվականին կհասնի 7,2 միլիարդի, 2020-ին՝ 8 միլիարդ, իսկ 2025-ին՝ 8,5 միլիարդի։ Սակայն 2025 թվականի համար այն նվազեց մինչև 7,8 միլիարդ մարդու։ 

Մինչև 2050 թվականի համար ժողովրդագրական կանխատեսումը ենթադրում է, որ աշխարհի բնկաչությունը կհասնի 8,9 միլիարդ մարդու։ Ըստ խոշոր տարածաշրջանների՝ բնակչության տեղաբաշխումը կունենա հետևյալ պատկերը. Ասիա՝ 5,2 միլիարդ, Աֆրիկա՝ 1,8 միլիարդ, Լատինական Ամերիկա՝ 770 միլիոն, Եվրոպա՝ մոտ 650 միլիոն, Հյուսիսային Ամերիկա՝ 450 միլիոն և Ավստրալիա ու Օվկիանիա՝ 45 միլիոն մարդ։

Լուծումը

1992 թվականին ՄԱԿ-ի շրջակա միջավայրին նվիրված կոնֆերանսում քննարկվեց ազգաբնակչության քաղաքականության հետ կապված հարցեր։ Նշվեց, որ յուրաքանչյուր պետություն ինքը պետք է որոշի և կազմի ժողովրդագրական ծրագրերը՝ հիմնվելով անընդհատ աճող բնակչության կենսաապահովության հնարավորություններից։

Մասնագետների մեծամասնության կարծիքով հիմնախնդրի լուծման հիմնական ուղին բնակչության վերարտադրության կարգավորումն է՝ ծնելիության նվազման ճանապարհով։ Այդ պատճառով էլ պետությունները վարում են ակտիվ ժողովրդագրական քաղաքականություն։ Այն էականորեն տարբեր է զարգացած և զարգացող պետություններում։ Եթե զարգացող պետություններում հիմնական նպատակը ծնելիության նվազումն է, ապա զարգացած պետություններում ընդհակառակը խրախուսվում է ծնելությունը, քանի որ այս պետություններում դիտվում է բնակչության դեպոպուլացիա այսինքն՝ նվազում։

Հիմք ընդունելով այն, որ ծնելիության մակարդակը սերտորեն կապված է երկրի տնտեսական զարգացման հետ՝ կարևոր լուծման ուղի է համարվում նաև պետության տնտեսական զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացումը։ Սա համարվում է հիմախնդրի լուծման ինտենսիվ ուղի, որին հասնելը բավական մեծ միջոցներ և ջանքեր է պահանջում։


Ժողովրդագրական հիմնախնդիր

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...