Քառյակը չորս տողից բաղկացած բանաստեղծություն է։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից։ Նոր ժամանակներում նշանավոր են Հովհաննես Թումանյանի քառյակները։ Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։ Հայրենները հայտնի են նաև որպես ժողովրդական ստեղծագործություն, կոչվում են նաև անտունի: Քառատողն ունի ավարտուն միտք։ Քառատողն ունի սխեմային երեք հանգավորոմ՝ կից աաբբ, խաչաձև աբաբ, անընդմեջ աաաա։
Կարծում եմ, որ Թումանյանն ու երևելյան հեղինակներն իրար շատ նման են գրում։ Նման են ոճերը, բառերը, նաև իմաստները։ Բայց ինձ ավելի հարազատ են Թումանյանի գրածները, որովհետև դրանք կարդալիս ամեն ինչ ավելի ճիշտ եմ պատկերացնում։
* * *
Վերջացա՜վ...
Կյանքըս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի՝ փուչ էլավ,
Ինչ խընդություն՝ վերջը ցա՜վ:
Այս քառյակը համապատասխանում է aaaa հանգերի սխեմային, որովհետև քառյակում վերջին վանկերը նույնն են։
No comments:
Post a Comment