«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր,
Ավագ դպրոց, 12֊3 դասարան
Monday, February 21, 2022
Հայոց լեզու 21․02
Առաջադրանք
1․ Տրված նախադասությունների մեջ որոշիր՝ որն է երկրորդականը։ 2․ Որոշիր երկրորդական նախադասության շարադասությունը։ 3․ Որոշիր երկրորդական նախադասության կապակցման միջոցը եւ շարահյուսական պաշտոնը։
6․ Երևի Միհրդատը չէր զգացել, որ իր խոսքերով ամենից առաջ ինձ է վիրավորում։-վերջադաս, ուղիղ խնդիր, որ-ստորադասական շաղկապ7․ Ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատս միշտ ապավինում էր աղոթքի զորությանը։-վերջադաս, չնայած-ստորադասական շաղկապ, զիջման պարագա8․ Թեև քսանհինգ տարեկան չկար, բայց հասցրել է երկու արտոնագրել։-նախադաս, թեև-ստորադասական շաղկապ, զիջման պարագա։9․ Չե՞ք նեղանում, որ այսպես համարձակ եմ խոսում։-վերջադաս, որ-ստորադասական շաղկապ, պատճառի պարագա10․ Գաբրիելը չէր թաքցնում, որ ինքը կապված է ինչ-որ կասկածելի անձանց հետ։-վերջադաս, որ-ստորադասական շաղկապ, ուղիղ խնդիր11․ Փողոցի ամայության մեջ միայն մի մարդ կար՝ պահակը, որ արձանի պատվանդանի տակ հետ ու առաջ էր անում։-վերջադաս, որ-հարաբերական դերանուն, որոշիչ12․Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։-վերջադաս, որ-ստորադասական շաղկապ, նպատակի պարագա13․Հասարակ ալմաստը, որ չհղկված ադամանդն է, բարձր է գնահատում հղկվածից և գաղտնի ընդունակություններ վերագրում նրան։ միջադաս, որ-հարաբերական դերանուն, բացահայտիչ14․ Քչերը հավանաբար գիտեին, որ այդ ամենը մտացածին է։-վերջադաս, որ-ստորադասական շաղկապ, ուղի խնդիր15․ Կան գիտնականներ, որ խճճվում են մանր փաստերի թփուտներում և չեն կարողանում տեսնել վիթխարի անտառը։- միջադաս, որ-հարաբերական դերանուն, որոշիչ16․ Այս լուռ հայացքը մեկն է այն բանալիներից, որոնք բացում են Համլետի խորախորհուրդ հոգին։-վերջադաս, որոնք-հարաբերական դերանուն, որոշիչ17․ Մեր պատմության մեջ հիշատակվում է, որ Նաիրիի հայերը եղել են կապուտաչյա ու խարտյաշ։-վերջադաս, որ-ստորադասական շաղկապ, ուղիղ խնդիր18․ Համլետի պատասխանը պետք է արտասանվի այնքան բնական ու հանդարտ, որ կասկած չհարուցի նրան շրջապատող լրտեսական ականջներին։-վերջադաս, որ-ստորադասական շաղկապ, նպատակի պարագա19․ Քո ասածով որ շարժվեի, տարեգիրքը հեղափոխության տարեդարձին լույս չէր տեսնի։-նախադաս, որ-ստորադասական շաղկապ, պայմանի պարագա20․ Ես ջանում էի, որ անբասիր պահեմ ուսուցչի անունը։-վերջադաս, որ-ստորադասական շաղկապ, ուղիղ խնդիր21․ Ես այն ոգին եմ, որ դրախտի բուրմունքներն է տարածում աշխարհեաշխարհ։-որ-հարաբերական դերանուն, որոշիչ
No comments:
Post a Comment