Tuesday, February 19, 2019

Փետրվարի 19-ը Թումանյանի հետ

Այսօր բոլորիս կողմից շատ սիրելի Թումանյանի ծննդյան օրն էր․ նրա 150 ամյակն էր։ Նախապես պատրաստվել էին քայլքին, սովորել և կրկնել նրա բանաստեղծություններն ու քառյակները։ Եկավ շատ սպասված օրը, և առավոտյան պարապմունքից սկսած ամբողջ դպրոցը արտասանում էր Թումանյան։ Ժամը 10-ից սկսեց թումանյանական անցուդարձը։ Գնացինք Թումանյանի թանգարան։ Այնտեղ արդեն մեզ սպասում էին կրտսեր դպրոցներից և կային տարբեր մարդիկ, ովքեր հետաքրքրությամբ սպասում էին, թե ինչ է տեղի ունենալու։

Բարձրացանք վերև և սկսեցինք արտասանել բանաստեղծություններն ու քառյակները։ Անցորդները նայում էին մեզ և նաև արտասանում։ Նրանք էլ էին շատ ոգևորված։ Արտասանեցինք, երգեցինք, պարեցինք և սկսեցին թափառումները քաղաքով։ Մենք քայլում էինք, և մարդկանց հետաքրքրում էր, թե մենք ովքեր են, որ դպրոցից ենք։

 Թանգարանից գնացինք Կոմիտասի արձանի մոտ, այնտեղ երգեցին Կոմիտասի երգերից։ Հետո գնացինք դեպի Օպերայի շենք՝ Թումանյանի արձանի մոտ։ Այնտեղ նույնպես երգեցին և արտասանեցինք և հետո գնացինք դեպի Սբ․ Աննա եկեղեցին։ Դրսում արտասանեցինք, ներսում՝ երգեցինք, բայց երբ դուրս եկանք, այնտեղ կար մի պապիկ, ով մեզ համար նվագում էր, իսկ մենք՝ երգում։ Նա շատ բարի էր և վերջում որոշեց արտասանել մեզ համար։ Վերջին վայրը, որ գնացինք, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն էր, և այնտեղից վերադարձանք դպրոց։ Այսօր շատ հագեցած և տոնական օր էր։


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...