Thursday, April 28, 2022

Ծովային աղետներ և դրանց պատճառները

Ծովային աղետների պատճառները

Ծովային աղետների պատճառները կարող են տարբեր լինել: Օրինակ, Գրենլանդիայի և Անտարկտիդայի մոտ անչափ շատ այսբերգներ են լողում, և այստեղ ծովային աղետները շատ հաճախ դրանց պատճառով են տեղի ունենում: Նավից չեն տեսնում այսբերգը և բախվում են նրան: Բացի այդ, ծովում հաճախ հանդիպում են ժայռեր: Դրանք ամբողջությամբ ջրով են ծածկված և անհնար է տեսնել նավից: Եթե նավը դրան բախվի, կարող է հատակը վնասվի և մեջը ջուր լցվի: Այսպիսի դեպքերում նավը հաճախ խորտակվում է: Հաճախ նավերի խորտակման պատճառը նավապետի և նրա վրա աշխատող անձնակազմի փորձի պակասն է։ Երբեմն անփորձ նավաստիները օվկիանոսում հեռու են մտնում և, խոչընդոտի հանդիպելիս, չգիտեն ինչպես վարվել։ Նման դեպքերում նրանք կարող են խորտակել նավը, և իրենք էլ զոհվել։

Ամենակարևորը, որ նավը շատ հին չպետք է լինի: Եթե այն հին է, այդ դեպքում այն հեշտությամբ կարող է վնասվել ծովում լողալիս: Նավերը ծով դուրս գալուց առաջ պետք է անցնեն տեխնիկական զննում, և միայն դրանից հետո նրանք իրավունք ունեն սկսել երկար ճանապարհորդություն:

 Հայտնի ծովային աղետները

Շատ ծովային աղետների մասին այսօր ֆիլմեր կան նկարահանված և դրանց մասին նաև գրքեր են գրում, կան նաև այնպիսի աղետներ, որոնց մասին շատերը տեղյակ չեն, սակայն, շատ հետաքրքիր է:

«Ինդիանապոլիս» նավի խորտակումը

Այս ծովային աղետը տեղի է ունեցել 1945 թվականին Ֆիլիպինյան կղզիների մոտ։ Նավը պատկանում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին, և նրա վրա 1196 ուղևոր է եղել։ Ամերիկացիների նավը բախվել է ճապոնական սուզանավին և շատ արագ, 12 րոպեում խորտակվել։ Նավի վրա եղած մարդկանցից 300-ն անմիջապես զոհվել է, իսկ 800 մարդ փրկվել է այն նավերով, որոնք այսպիսի դեպքերի համար պահվում է շոգենավերում։

Այս մարդիկ նույնիսկ օգնություն չեն կարող խնդրել։ Այդ ժամանակ պա-տերազմ էր  եթե օգնություն խնդրեին, ճապոնացիները նրանց գերի կվերցնեին։ Այս վախի պատճառով ուղևորները4 օր ու գիշերվա ընթացքում լողում էին առանց խմելու ջրի և կերակրի։ Շատերը չեն դիմացել ծարավին և քաղցին և զոհվել են։ Ի վերջո, 800 փրկվածներից ափ է հասել ընդամենը 317-ը և վերջնականապես փրկվել։ 

Ֆիլիպինյան ծովային ողբերգությունը 

 Ծովային աղետը տեղի է ունեցել 1987 թվականին։ Ուղևորատար նավը բախվել է նավթով բեռնված լցանավին։ Նավն անմիջապես պայթել է ու խորտակվել։ Սկզբում, զոհերի թիվը հաշվել են մինչև 3000-ը, բայց շուտով զոհերի թիվն աճել է մինչև 4357-ը։ Ֆիլիպինյան աղետը համարվում է աշխարհում մեծագույն ողբերգություններից մեկը, որտեղ այսքան մեծ թվով մարդ է զոհվել։

Կոստա Կոնկորդիայի խորտակումը

Ամենանոր և հայտնի ծովային աղետն է 2012 թվականի հունվարի 13-ին տեղի ունեցած «Կոստա Կոնկորդիայի» ողբերգությունը։ «Կոստա Կոնկորդիան» այն նավի անվանումն է, որը 2012 թվականի հունվարի 13-ին լողում էր Իտալիայի մոտակայքում` Տիրանի ծովում: Նավը ափի մերձակայքում բախվել է խութերին և խորտակվել։ Նավի վրա ընդհանուր առմամբ 4225 մարդ է եղել։ Այստեղից 25 մարդ բախվելիս է զոհվել, իսկ 7 մարդ կորել է։ Մնացած ուղևորների բախտը շատ է բերել, որ այդ օրը եղանակը լավն էր, և փրկարարները ժամանակին օգնել են նրանց: Պատճառը, թե ինչու է նավը բախվել խութերին դեռևս անհայտ է:

Աղբյուրը՝ Ծովային աղետներ

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...