02.06.2016թ.-ին երկու ավտոբուսով ուղևորվեցինք Բջնի: Մեզ հետ էին նաև ընկեր Իվետան և ընկեր Հարությունյանը: Մենք առաջին անգամ կանգնեցինք գետի ափին նախաճաշելու, որտեղ հանգստացանք, ճաշեցին և խաղացինք: Անձրև էր, բայց մենք չդադարեցրինք մեր հիանալի ճամփորդությունը և գնացինք Բջնու Սբ.Աստվածածին եկեղեցի: Այնտեղ մենք մոմ վառեցինք, երգեցինք, աղոթեցինք և գնացին բարձունք հաղթահարելու: Բարձունքը մի քիչ դժվարությամբ հաղթահարեցինք, պառկեցիք խոտերի մեջ հանգստացանք և վերադարձանք: Հետո գնացինք թթու ջուր խմելու, խաղալու, հանգստանալու և նախաճաշելու: Թթու ջուր խմեցինք: Այն շատ համեղ էր: Ջրի կողքին կար նաև մի գետ: Նախաճաշեցինք, խաղացինք, նաև ոտքերը ջուրը մտցրեցինք: Ուրախ ժամանակ անցկացնելուց հետո գնացինք Երևան: Ինձ համար շատ հետաքրքիր և լավ օր էր:
Subscribe to:
Post Comments (Atom)
Many developing countries place a lot of importance on tourism
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...
-
1․ Քաղցր խնձոր (թեփուկավոր) Այս միրգը Ամերիկյան արևադարձային միրգ է, բայց աճում են նաև Պակիստանում, Հնդկաստանում և Ֆիլիպիններում։...
-
Երգի հրապույրը (էջ 16) Բառային աշխատանք — հրապույր, բյուրազան, անգութ, անձավ, ծածուկ, հոգեվարք, թալիկ-թալիկ գալ, հոգեգրավ, հորդել, ցայտ...
-
Փոխառություն Փոխառությունը լեզվական այս կամ այն տարրի, հիմնականում բառի անցումն է մի լեզվից մյուսին։ Փոխառություն են կոչվում նաև փոխառվ...
No comments:
Post a Comment