Չիմամանդա Նգոզի Ադիչին նիգերիացի գրող և ակտիվիստ է։ Գրքի սցենարը հիմնված է նիգերիական պատերազմի(1967-1970) հիման վրա: Գիրքը ցույց է տալիս, թե ինչպես են կռիվներն ազդում հասարակ մարդկանց կյանքի վրա։ 2013թ․ֆիլմը ցույց տվեցին էկրաններին։
2․ Դևիդ Միտչել․«Երկնային ատլաս»(2004)
Դևիդ Միտչելը անգլիացի գրող է։ Ասում են, որ այստեղ վեց վեպ է մի գրքի ներքո։ Սա մեծ պատմություն է, որը տևում է 19-րդ դարի կեսերից մինչև հետապոկալիպտիկ ապագա։ Գիրքը 700 էջից է բաղկացած։ Գրքում կան հատվածներ դետեկտիվ ժանրից, արկածային ժանրից, «Ռոբինզոն Կրուզո» գրքից և այլն։
3. Ալի Սմիթ․ «Աշուն»(2016)
Շոտլանդացի գրող և լրագրող Ալի Սմիթը գրել է իր «Սեզոնային քառյակ»-ը, որում ամեն հատորն անվանվել է եղանակներից մեկի անունով։ «Աշուն»-ը դրանցից առաջինն է։ Հեղինակն ասում է, որ չորս հատորների սցենարները իրար չեն լրացնում։ Գրքերը նման են իրար՝ ոճերով, պատմելաձևերով և, իհարկե, բոլորը բնության մասին են։
4․ Ուինֆրիդ Գեորգ Սեբալդ․ «Աուստերլից»(2001)
Գերմանացի գրող, բանաստեղծ և պատմաբան Ուինֆրիդ Գեորգ Մաքսիմիլիան Սեբալդի գրեթե բոլոր գրքերը նվիրված են աղետի պատմության վերակառուցմանը։
«Աուստերլից»-ի դեպքում խոսվում է անձնական աղետի մասին։ Վեպի հերոս Ջեք Աուստերլիցը իր կյանքը նվիրեց ամրոցների և դղյակների կառուցվածքն ուսումնասիրելուն և ինչ-որ պահի հասկացավ, որ ինքը ոչինչ չգիտի իր անձնական պատմության մասին: Նա սկսեց ճանապարհորդել Եվրոպայով, որ իմանա իր պատմությունը։
5․ Ֆիլիպ Պուլամ․ «Սաթե աստղադիտակը»(2000)
Անգլիացի Ֆիլիպ Պուլմանը 2000 թկականին թողարկեց իր «Սաթե աստղադիտակ» գիրքը։ Վեպերը, որոնցում Ֆիլիպ Պուլմանն անդրադառնում է բարի և չար բնությանը, աստվածաբանությանը և գիտությանը, սիրում են ամբողջ աշխարհի ընթերցողները: 2007թ․-ին առաջին մասը նկարահանեց ամերիկացի կինոռեժիսոր Քրիս Ուեյցը։
Աղբյուրը՝ ЛУЧШИХ КНИГ XXI ВЕКА
No comments:
Post a Comment