23.09.2020
- Բառապաշարի հարստացում. կարդում ենք Պ.Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհում» գիրքը։
Գլխավորից ավելի մեծը կա
Գլխավոր-ը… կապիտանն է։ Սա հայերենում եվրոպական փոխառություն է՝ ռուսերենի միջնորդությամբ։ Капитан-ը կարծես թե առնված է գերմաներենից՝ Kapitän (կա՛պիտեն)=ֆրանսերեն capitane (կապիտե՛նը) = անգլերեն captain (քե՛փթըն)։ Սրանք նշանակել են «զորահրամանատար», հիմա՝ իմաստի նեղացմամբ՝ զինվորական համապատասխան աստիճանը։
Այս բոլորը ստուգաբանորեն հանգում են «գռեհիկ» լատիներեն capitaneus (կապիտանե՛ուս) ածականին, որ նշանակում էր «գլխին վերաբերող, գլխային»։ Սա էլ իր հերթին գալիս է լատիներեն caput (կա՛պուտ), սեռական՝ capitis (կա՛պիտիս) «գլուխ» բառից և ներկայացնում է այդ սեռականից կազմված մի ձև։ Ի դեպ, լատիներեն caput-ը բազմաթիվ ծիլեր է տվել աշխարհի լեզուներին. դրանցից շատերը «ծաղկում են» և հայերենում՝ կապիտալ-ից (= դրամաԳԼՈՒԽ) մինչև… շեֆ։
Սակայն եկեք չխճճվենք։
Կեպիտան-ը, ուրեմն, զինվորական միավորի գլխավորն է։
Բայց ամեն երեխա գիտե, որ նրանից մեծը կա, և աստիճանով անմիջապես բարձրը կոչվում է մայոր։
Այս բառն էլ նույն ճանապարհով է հայերենի մեջ մուտք գործել։ Եվ լատիներեն major (մայո՛ր) հենց նշանակում է «ավելի մեծ», քանի որ magnus (մա՛գնուս) «մեծ» ածականի բաղդատական աստիճանն է։ Անգլերեն major (մե՛յջըր), որ նույն ծագումն ունի, մնչև հիմա էլ «մայոր» իմաստի կողքին պահում է և «ավելի մեծ» նշանակությունը։
Ավելացնե՞մ, որ լատիներեն magnus «մեծ» ածականի գերադրականն էլ կլինի maximus (մա՛քսիմուս)՝ արական սեռի համար և maximum (մա՛քսիմում)՝ չեզոք։ Ուրեմն՝ մեր մաքսիմում-ը, որ այժմ օգտագործում ենք «առավելագույն» իմաստով, իր մայր լեզվում՝ լատիներենում, նշանակել է «մեծագույն»։ - Պատասխանի՛ր հարցերին և կատարիր առաջադրանքները
-Ո՞ր լեզվից է մեզ հասել մաքսիմում բառը և ինչ է նշանակում իր մայր լեզվում։
Մաքսիմում բառը հասել է լատիներեն լեզվեց և իր մայր լեզվում՝ լատիներենում, նշանակում է «մեծագույն»։
- — Ո՞ր արմատից է ծագում «մաքսիմում» բառը, ինչ է նշանակել և ինչ է հիմա նշանակում։
«Մաքսիմում» բառը ծագում է լատիներեն magnus «մեծ» ածականի գերադրական է։ Նշանակել է «մեծագույն, իսկ հիմա նշանակում է «առավելագույն»։
- -Լեզվական ի՞նչ իրողություն է տեղի ունենում, երբ բառի նշանակությունը ավելի սահմանափակվում, փոքրանում է, ավելի քիչ բան է նշանակում, նաչպես կապիտանը, որ ժամանակին նշանակել է ընդհանրապես զորահրամանատար, իսկ հիմա՝ ընդամենը զինվորական հերթական աստիճան։
Կապիտանը դարձել է միջազգային բառ և շատ օգտագործվող բառ, դրա համար էլ բառի իմաստները սահմանափակվել են։
- -Փորձիր պարզաբանել՝ ինչ է նշանակում «գռեհիկ» բառն այս տեքստում։
Գռեհիկ բառը տեքստում նշանակում է ոչ կիրթ։
- Տեքստից դուրս գրիր անկանոն բայերը, որոշիր դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակային ձևը։
առնված-եզակի թիվ, հարակատար դերբայ
գալիս է- երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա, սահմանական եղանակ, անկատար ներկա
տվել է- երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա, սահմանական եղանակ, վաղակատար ներկա
ունենալ-անորոշ դերբայ, եզակի թիվ
կլինի- երրորդ դեմք, եզակի թիվ, ներկա, ենթադրական եղանակ, ենթադրական ապառնի
- Գտիր բաղադրյալ ստորոգյալները, նշիր՝ որ խոսքի մասերից է կազմված։
կապիտանն է- գոյական
փոխառություն է- գոյական
առնված է- դերբայ
աստիճանն է- գոյական
գլխավորն է- գոյական
- Գտիր փոխաբերական իմաստով օգտագործված արտահայտությունները, բացատրիր դրանք։ Գնահատիր փոխաբերության նշանակությունը։
առնված է գերմաներենից- վերցված է գերմաներեն լեզվից
բազմաթիվ ծիլեր է տվել – զարգացել է
հայերենի մեջ մուտք գործել – հայերենում կիրառել
No comments:
Post a Comment