Կարդում ենք գրաբար. հայ հին գրականություն
Կարդա Լեզու նախնեաց գրքից «Ծեր ոմն եւ մահ» առակը։ Վերածիր աշխարհաբարի։ Մեկնաբանիր առակը։ Ձայնագրիր գրաբար տարբերակը։
Օրերից մի օր, ծեր մարդը անտառից փայտ կտրեց, դրեց ուսին, որ տաներ իր տուն։ Ճանապարհին հոգնեց, դրեց բեռը գետնին և սկսեց օգնություն կանչել մահից։ Այդ ժամանակ իր դիմաց երևաց մահը և ասաց․
-Ինչո՞ւ էիր կանչում ինձ։
Այդ ժամանակ ծեր մարդը սարսափահար պատասխանեց․
-Կդնե՞ս բեռը ուսիս։
Այս առակը ցույց է տալիս, որ ամեն մարդ պետք է սիրի կյանքը, եթե անգամ նա լինի հոգնած և թշվառ։
Այս առակի իմաստն այն է, որ եթե դու ապրում ես շատ վատ կյանքով կամ հոգնել ես ամեն ինչից, պետք չէ մի անգամից հանձնվել։
No comments:
Post a Comment