Saturday, September 26, 2020

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Անատոլիական բարձրավանդակի և իրանական սարահարթի միջև։ Այն եզերվում է Կուր և Արաքս գետերից մինչև Կապադովկիա, Պոնտական և Թռեխք լեռներից հարավային Տավրոսի լեռնաբալուկները։ Լեռնաշխարհի կենտրոնով Արևելքից-Արևմուտք ձգվում է Հայկական Պար լեռնաշղթան, որի ամենաբարձր լեռնագագաթը Արարատն է 5165մ բարձրությամբ։ Լեռնաշխարհի երկրորդ ամենաբարձր լեռնագագաթը Սիփանն է, որը գտնվում է Վանա լճի հյուսիսում և ունի 4434մ բարձրություն։ ՀՀ ամենաբարձր լեռնագագաթն է Արագածը 4096մ բարձրությամբ, երկրորդը՝ Կապուտջուղն է 3906մ բարձրությամբ։


Խոշոր լճեր և գետեր

Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերն են ՝ Սևանա լիճը, Վանա լիճը, Ուրմյա լիճը։ Սևանա լիճն ունի 1916մ բարձրություն, ջուրը քաղցրահամ է, բազմանում է Իշխան ձկնատեսակը։ Ունի մեկ թերակղզի, որն առաջ կղզի է եղել։ Վանա լճի ջուրն աղի է, բազմանում է Տառեխ ձկնատեսակը, ունի 4 կղզի՝ Ախթամար, Առտեր, Լիմ, Կտուց։ Նաև կոչել են Բզնունյաց ծով։ Ուրմյա լիճը աղի է, զուրկ բուսական և կենդանական աշխարհից։

Հայկական լեռնաշխարհի 5 խոշոր գետերն են ՝ Եփրատ, Տիգրիս, Կուր, Ճորոխ, Արաքս։ ՀՀ  խոշոր գետերից են՝ Հրազդանը, Ողջին, Դեբեդը, Որոտանը։

Մեծ Հայքի պատմավարչական բաժանումը

Մեծ Հայքը ըստ աշխարհացույցի բաժանվում էր 15 նահանգների՝ Այրարատ, Սյունիք, Արցախ, Ուտիք, Փայտակարան, Գուգարք, Տայք, բարձր Հայք, Ծոփք, Մոկք, Աղձնիք, Տուրուբերան, Վասպուրական, Կորճայք, Պարսկահայք։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...