Wednesday, January 20, 2021

Ջոն Դյուի․ ասույթներ

Անհատականությունը պատրաստի բան չէ, այլ ձևավորվում է այն ժամանակ, երբ մարդն ընտրում է իր անելիքը:

Բոլորին ինչ-որ կասկածելի, նույնական ընդհանուր մեթոդ պարտադրել նշանակում է ստեղծել միջակություն բոլորի մեջ, բացառությամբ ամենաշնորհալիների: Իսկ բնօրինակը որոշել զանգվածից շեղվելով, նշանակում է դրանց մեջ էքսցենտրիկություն առաջացնել:

Առանց ինչ-որ նպատակների և առանց դրանց հասնելու ջանքերի, ոչ ոք չի կարող ապրել:

Չար կամ բարի լինելու ճակատգիրը միշտ մեզ հետ են։ Այն հակված է օգնել իմաստունին և շրջվել հիմարից։

Շրջակա միջավայրին լիարժեք հարմարվելը նշանակում է մահ: Բոլոր առումներով ամենակարևոր գործոնը շրջակա միջավայրը վերահսկելու ցանկությունն է:

Ժամանակն ու հիշողությունը իսկական արվեստագետներ են։ Նրանք փոխում են իրականությունը ՝ այն հարմարեցնելով սրտի ցանկություններին:

Մենք մտածում ենք միայն այն ժամանակ, երբ բախվում ենք խնդիրներին:

Մտածող մարդը  ոչ պակաս գիտելիքներ է քաղում իր սխալներից, քան իր հաջողություններից:

Մարդիկ երբեք լիովին չեն օգտագործում իրենց սեփական ուժերը կյանքում լավին հասնելու համար, որովհետև հույս ունեն, որ բնության ուժը և ինչ-որ այլ մարդիկ կանեն այն, ինչի համար նրանք են պատասխանատու:

Մարդու միտքը միայն միջավայրին հարմարվելու միջոց է, որն անհրաժեշտ է, երբ կարգավորման այլ միջոցներ չեն գործում:

Լինել նշանակում է ունենալ, օգտագործել և վայելել:

Սովորությունը բերում է մտքի և աշխատանքի տնտեսմանը և արտահայտում է ակտիվ հարմարվողականություն շրջակա միջավայրին:

Աճն ինքնին միակ բարոյական նպատակն է:

Ազատությունը որոշակի բաներ անելու իրական ուժն է: Ուստի ազատության պահանջը իշխանության պահանջ է: Կրթությունը կյանքի նախապատրաստություն չէ, դա ինքնին կյանք է:

Ռուսերենը՝ այստեղ։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...