Կարդա Օ Հենրիի «Մոգերի ընծաները» պատմվածքը։
Գտիր պատմվածքում նկարագրությունները, դրանց իմաստը մեկնաբանիր՝ ինչպիսի՞ հոգեվիճակի էեն համահունչ այդ նկարագրությունները։
- Այստեղից էլ առաջ է գալիս փիլիսոփայական եզրահանգում, որ կյանքը բաղկացած է արցունքներից, հառաչներից ու ժպիտներից, ընդ որում` հառաչները գերակշռում են։
Այստեղ Դելլան շատ վատ գոհեվիճակում էր, որովհվետև հաջորդ օրը Ծննդյան տոներն էին և նա չէր կարողանում նվեր գնել։
- Եվ ահա Դելլայի մազերը, ջրվեժի շագանակագույն ջրերի նման փայլելով ու շողշողալով, իջան ծնկներից ներքև ու թիկնոցի պես պարուրեցին գրեթե ողջ մարմինը։ Սակայն Դելլան, նյարդայնանալով ու փութկոտությամբ, իսկույն նորից հավաքեց վարսերը։ Այնուհետև, ասես տարակուսելով, մի պահ անշարժացավ, և արցունքի երկու֊երեք կաթիլ ընկան հնամաշ կարմիր գորգին։
Կարծում եմ՝ նա այդ ժամանակ տխուր էր և ուրախ։ Տխուր էր, որովհետև կտրելու էր իր վարսերը և ուրախ էր, որովհետև կերջանկացներ իր սիրելիին։
Ուշադրություն դարձրու զույգի բնակարանի նկարագրությանը։ Ըստ այդ նկարագրության բացատրիր հեղինակի վերաբերմունքն իր հերոսների նկատմամբ։
Կարծում եմ, որ հեղինակի վերաբերմունքը այս հատվածում այդքան էլ լավը չէր իր հերոսների նկատմամբ, որովհետև նա ինչ-որ արհամարքով էր խոսում նրանց մասին։
Ի՞նչ արժեք ունեին Ջիմի ժամացույցն ու Դելլայի մազերը նրանցից յուրաքանչյուրի համար։
Նրանց երկուսի համար էլ դրանք շատ կարևոր և սիրելի իրեր էին։
Գնահատիր զույգից յուրաքանչյուրի զոհաբերությունը։
Նրանց կատարած զոհաբերությունն ուղղակի անգնահատելի է և միայն նրանք գիտեն, թե հանուն ինչի են դիմել այդ քայլերին։
Տեղեկություններ գտիր Նորածին Հիսուսին այցելած մոգերի մասին, մեկնաբանիր համեմատությունը։
Գրքում Հիսուսը հիշատակված է Եշու անունով: Հետաքրքրական է, որ յուրաքանչյուր մոգ, երբ իր նվերով ներս է մտել Հիսուսին երկրպագելու, նրան տարբեր տարիքի է տեսել: Մոգերը մանուկ Հիսուսին երկրպագելուց և իրենց նվերները մատուցելուց հետո վերադարձել են Սավե՝ իրենց հետ տանելով անշեջ կրակը, որը հիմք է ծառայում զրադաշտականության կրակապաշտությանը: Նրանց գործն էր՝ մայրամուտից մայրամուտ թագավորներին ու իշխաններին պատմել երկրի վիճակի մասին: Նրանք գուշակում էին ապագան, պատերազմները, սովը, երկրաշարժը, հեղեղը և այլն: Նրանք արքաների խորհրդատուներն էին: Առանց նրանց կարծիքի երկրի մեծերը չէին ձեռնարկում ոչ մի լուրջ աշխատանք: Մոգերը երկրպագում էին չորս տարրերին՝ կրակին, օդին, հողին, ջրին, և կրակն առավել հարգի էր, այդ պատճառով բարձր տեղերում կառուցում էին կրակատներ՝ գիշեր ու ցերեկ այն անշեջ պահելու համար: Մոգերը հագնում էին սպիտակ պատմուճան և հավակնում էին միջնորդ լինել Արամազդի և մարդու միջև, մեկնում էին երազներ և գուշակություններ անում:
Ընտրիր պնդումներից մեկը և հերքիր կամ հաստատիր դա՝ քննարկման առաջարկելով տեսակետդ.
-Զույգը աղքատ էր, որովհետև ձեռքն ընկած գումարը հիմար բաների վրա էր ծախսում։
-Զույգը ամեն դեպքում երջանիկ էր, որովհետև անմնացորդ սիրում էր իր կողակցին, իսկ սերը արդեն երջանկություն է։
Կարծում եմ, որ այս ամենը հաստատելու կարիք չկա, որովհետև ամբողջ պատմվածքը դրա մասին էր։ Նրանք երջանիկ և աղքատ էին, բայց իրար համար պատրաստ էին ցանկացած զոհողության։
No comments:
Post a Comment