Tuesday, January 26, 2021

Martin Luther King Jr. reminds us that some things are more important than success

Սա ձեր կյանքի ամենակարևոր և վճռական շրջանն է, քանի որ այն, ինչ դուք անում եք հիմա և ինչ որոշում եք կայացնում այս տարիքում, կարող է որոշել, թե որ ճանապարհով կընթանա ձեր կյանքը: Եվ հարցն այն է, թե արդյո՞ք դուք ունեք ճիշտ և ամուր ծրագիր: Եվ ես ուզում եմ առաջարկել որոշ բաներ, որոնք պետք է լինեն ձեր կյանքի ծրագրում: Ծրագրի առաջին կետերը պետք է լինեն ձեր սեփական արժանապատվության, արժանիքների և ինքներդ ձեր հանդեպ խորը հավատը: Թույլ մի տվեք, որ ինչ-որ մեկը հավատացնի ձեզ, որ դուք ոչ ոք եք: Միշտ զգացեք, որ հաշվում եք: Միշտ զգացեք, որ արժանի եք և միշտ զգացեք, որ ձեր կյանքը նշանակություն ունի: Երկրորդ կետը կյանքի ծրագրում, որպես հիմնական սկզբունք, պիտի ունենաք վճռականություն` տարբեր ոլորտներում լավ արդյունքի հասնելու համար: Դուք ամեն օր, ամեն տարի պիտի որոշեք, թե ինչ եք անելու կյանքում, որն է լինելու ձեր կյանքի գործը: Երբ հայտնաբերեք, թե դա ինչ է, դուք պարտավոր եք դա լավ կատարել: Եղիր տերև, եթե չես կարող ծառ լինել: Եթե ​​չես կարող մայրուղի լինել, պարզապես արահետ եղիր: Եթե չես կարող լինել արևը, եղիր աստղ, քանի որ չափով չէ, որ որոշվում է դուք հաղթում եք, թե ձախողվում: Վերջապես, ձեր կյանքի ծրագրում պետք է լինի նվիրվածություն գեղեցկության, սիրո և արդարության հավերժական սկզբունքներին: Մեզանից ոչ մեկը կյանքում բյուրեղյա սանդուղք չի եղել, բայց մենք պետք է շարունակենք շարժվել, պետք է շարունակենք առաջ ընթանալ: Եթե ​​չես կարող թռչել՝ վազիր: Եթե ​​չես կարող վազել՝ քայլիր: Եթե ​​չես կարող քայլել՝ սողա, բայց անպայման շարունակիր շարժվել:

I agree with Martin Luther King Jr., he gives us interesting ideas that are worth thinking about for a long time and we need them all our lives.

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...