Friday, January 29, 2021

Լուսինե Եղյան

Լուսինե Եղյանի ստեղծագործությունները ինձ դուր եկան։ Նա կարծես ամբողջ սիրտը բացում է ընթերցողի առջև։ Գրում է ոչ գրական հայերենով, շատ անկեղծ և անմիջական։ Ինձ ամենաշատը դուր եկավ նրա «Ասումա» ստեղծագործությունը, որտեղ նա խոսում է կյանքի դժվարությունների և սիրո մասին։ Կարծում եմ, որ նա իրական կյանքում էլ է շատ անկեղծ մարդ, ով խոսում և մտածում է կարելի և անկարելի ամեն ինչի մասին։ Նաև կարծում եմ, որ նա սիրում է ինչ-որ մեկին և իր բանաստեղծություններով ուզում է նրան ինչ-որ բան հասկացնել։ 

*

դու պատճառն ես
որի համար ես հիմա գրում եմ
ու թքած
որքան ռիթմիկ են այս մի քանի տողը
որտեղ են լցվում աստղերը
մերկ գիշերվանից հետո
ինչպես է արնահոսում բառը
թիկունքում թողնելով ոտնաձայներ
և որտեղ է տրամագծվում անհաջողության դիմագիծը
որովհետև շատ ավելի ուշ երբ կվառվեն բոլոր լապտերները
ու լայն փողոցով քայլող թղթերը կլցվեն նոր վարակի մասին լուրերով
ես անձայն կտեղավորվեմ քո ձեռքերի մեջ
ու մենք բաց կլինենք բոլոր երկինքների համար

Այս տողերը կարծես նամակից մի հատված լինեն, որոնք դարձել են ստեղծագործության մի մասը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...