Ֆիլմը շատ հետաքրքիր էր և նայելուց հետո շատ մտածելու տեղիք է տալիս։ Փորձում եմ համեմատել հերոսների կյանքերը, բնավորությունները և այլն։ Ֆիլմը ինձ վրա դրական ազդեցություն է թողել, որովհետև այնտեղ կա կամքի ուժ, սեր, մարդուն օգնելու և նրա կողքին լինելու ցանկություն։ Նրանք երկուսն էլ ապրում էին շատ տարբեր կյանքերով։ Մեկը չուներ առողջություն և գումար, իսկ մյուսը՝ ուներ և՛, առողջություն և՛, գումար, բայց չէր գնահատում դա, վարում էր ազատ կյանք և նաև փչացնում էր իր առողջությունը։ Ես մինչև վերջ կարծում էի, որ տղան կմահանա, բայց նրա կյանքը կտրուկ փոխվեց, լցվեց ուրախ օրերով, մարդկանցով և նրանց համար ապրելու ցանկությամբ։ Այս ֆիլմի երեք կարևոր իմաստներն այն էին, որ պետք է գնահատել կյանքը, ամեն օրն ապրել այնպես, ինչպես վերջինը, անիմաստ ժամանակ չվատել ինչ-որ վայրերում և դրա փոխարեն ապրել, սիրել, սովորել և կարծում եմ, որ մյուս իմաստն այն է, որ պետք է օգնել անօգնականին, որովհետև հնարավոր է, որ հենց այդ փոքրիկ օգնությունը փոխի մարդու ամբողջ կյանքը։ Ֆիլմի վերնագիրը կարող է տարբեր բաներ նշանակել, օրինակ՝ տղայի սիրտը կամ բժշկի սիրտը կամ էլ տղայի մոր սիրտը։
Subscribe to:
Post Comments (Atom)
Many developing countries place a lot of importance on tourism
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...
-
Այսօր գնացինք Ապարան՝ մի քանի նախագիծ իրականացնելու ։ Սկզբում գնացինք այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար միջազգային փառատոնը։ ...
-
Իմ կրթական հավակնությունները Նպատակը՝ ներկայացնել, թե ինչ կրթվելու հնարավորություններ է տալիս մեր երկիրը և մենք, որ տարբերակից ենք օգտվում Ժ...
-
Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով մոտ բառերը։ 2․ Դրասանգ , նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման , սյուք , եղեռն , եղեգն , եղե...
No comments:
Post a Comment