Thursday, October 29, 2020

Ավ․ Իսահակյան

«Ես ձեզ ասում եմ….» բանաստեղծությունը

Այս բանաստեղծության իմաստն այն է, որ պետք է չթողենք, որ մեզ տիրի ոգու սովը։ Պետք չէ նյութականին ավելի շատ նշանակություն տալ, որովհետև հետո շատ դժվար է լինելու։ Մարդկանց մեջ չպիտի գնահատենք գումարը կամ տեսքը։ Պիտի գնահատենք նրա հոգին, որը հնարավոր է, որ արտաքինից ավելի գեղեցիկ է։ 
«Կընկնեք մուրալու հափրած որկորով`Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ»
Այս տողերը նշանակում են, որ երբ մեզ տիրի հոգու սովը, մենք կսկսենք կարոտ մնալ այդ մեկ և շատ կարևոր խոսքին, որը մեզ կհանգստացնի։


Այս բանաստեղծության իմաստն այն է, թե մեր գուսաններն ու պատմիչները ինչքան կարևոր գործ են արել։ Հաղթահարել են բոլոր դժվարությունները։ Թեկուզ մի կում ջրով և մեկ մոմի լույսով մեզ են հասցրել մեր պատմությունը, երգերը և այլն։ Նրանց շնորհիվ է, որ մենք գիտենք մեր երկրի պատմությունը։ Նրանք շատ մեծ ներդրում ունեն մեր պատմության մեջ և առանց նրանց մեր պատմությունն ու մշակույթը կիսատ կլիներ։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...