- 2010 հունվարի 12 - Հայիթիի երկրաշարժ (2010), Պորտ-օ-Պրենս, (7.0 բալ)։ 2010 թ. փետրվարի 1-ի դրությամբ, մարդկային զոհերի ստույգ քանակը դեռ հայտնի չէր։
- 1556 հունվարի 23 - Գանսյու և Շանսի, Չինաստան, 《Չինական երկրաշարժ》800 000 մարդ է զոհվել։
- 1692 - Ճամայկա։ Պորտ-Ռոյալը լիովին ավերվել է։
- 1737 - Կալկաթա, Հնդկաստան։ 300 000 մարդ է զոհվել։
- 1755 - Լիսաբոն։ 60 000-ից մինչև 100 000 մարդ է զոհվել, քաղաքը լիովին ավերվել է։
- 1783 - Կոլաբրիա, Իտալիա։ 30 000-ից մինչև 60 000 մարդ է զոհվել։
- 1811 - Նյու Մադրիդ, Միսսուրի, ԱՄՆ։ Քաղաքը լիովին ավերվել է, 500 կմ² տարածքում ջրհեղեղ։
- 1896 - Սանրիկու, Ճապոնիա։ Էպիկենտրոնը ծովում էր։ Հսկայական ալիքը 27 000 մարդ և 10 600 շինություն է ավերել։
- 1897 - Ասսամ, Հնդկաստան։ 23 000 մ² տարածքը անճանաչելիորեն փոխվել է, հավանաբար մարդկային պատմության ընթացքում ամենախոշոր երկրաշարժն է։
- 1906 - Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ։ 1 500 մարդ է զոհվել, քաղաքի 10 կմ² տարածք է ավերվել։
- 1908 - Սիցիլիա, Իտալիա։ 83 000 մարդ է զոհվել, Մեսսինա քաղաքը լիովին ավերվել է։
- 1911 հունվարի 4 - Վերնիյ, Ղազախստան, Ռուսական կայսրություն։ 9-10 բալ ուժգնությամբ, համարյա ողջ քաղաքը ավերվել է, մնացել են եզակի կառույցներ։
- 1920 - Գանսյու, Չինաստան։ 20 000 մարդ է զոհվել։
- 1923 - Կանտոյի մեծ երկրաշարժ - Տոկիո և Յոկոգամա, Ճապոնիա։ 143 000 մարդ է զոհվել, ծագած հրդեհի պատճառով մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի։
- 1939 - Ներքին Տավրոս, Թուրքիա։ 32 000 մարդ է զոհվել։
- 1948 - Աշխաբադ, Թուրքմենիա, Աշխաբադի երկրաշարժ։ 110 000 մարդ է զոհվել։
- 1949 - Էկվադոր։ 10 000 մարդ է զոհվել։
- 1950 - Հիմալայներ սարերում 20 000 կմ² տարածք է ավերվել։
- 1960 - Ագադիր, Մարոկո։ 12 000 - 15 000 մարդ է զոհվել։
- 1960 - Չիլի, Չիլիի մեծ երկրաշարժ։ Մոտ 10 000 մարդ է զոհվել, ավերվել են Կոնսեպսեն, Վալդիվիա, Պուերտո-Մոն քաղաքները։
- 1963 - Սկոպյե, Հարավսլավիա։ Մոտ 2 000 մարդ է զոհվել, քաղաքի մեծ մասը ավերվել է։
- 1964 - Անքորեջ, Ալյասկա, ԱՄՆ։ Քաղաքի մեծ մասը ավերվել է, մեծ սահանքներ, 300 կմ երկաթգիծ է քանդվել։
- 1966 ապրիլի 26 - Տաշքենդ, Ուզբեկիստան, Տաշքենդի երկրաշարժ։ Քաղաքը խիստ տուժել է, 8 մարդ է զոհվել։
- 1970 - Պերու։ 63 000 մարդ է զոհվել։, 600 000 մարդ մնացել է առանց տանիքի։
- 1976 - Գվատեմալա։ Ավելի քան 20 000 մարդ է զոհվել, մոտ 1 000 000 մարդ մնացել է առանց տանիքի։
- 1976 հուլիսի 28 - Տյանշան, հյուսիսարևելյան Չինաստան, Տյանշանի երկրաշարժ։ Ավելի քան 655 000 մարդ է զոհվել։
- 1981 - Սիցիլիա։ Ավերածություններ բազմաթիվ բնակավայրերում, սկսել է գործել Էթնա հրաբուխը։
- 1985 - Մեխիկո, Մեքսիկա։ Ավելի քան 7 500 մարդ է զոհվել։
- 1988 դեկտեմբերի 7 - Սպիտակի երկրաշարժ (9 բալ)։ Հայաստան, ավերվել են Սպիտակ, Գյումրի քաղաքները և բազմաթիվ գյուղեր, 25000 մարդ է զոհվել, նույնքան ստացել են խեղումներ։
- 1995 մայիսի 28 - Նեֆտեգորսկ, Հյուսիս-արևելյան Սախալին (7.5 բալ)։ 1841 մարդ է զոհվել։
- Սիչուանի երկրաշարժ (2008) - երկրաշարժ կենտրոնական Չինաստանում, զոհվել է մոտ 70000 մարդ։
- 2011 մարտի 11 - Ճապոնիայի երկրաշարժ (2011), Հոնսյու կղզում (9.1 բալ) ավելի քան 15,854 մարդ է զոհվել
No comments:
Post a Comment