Wednesday, February 17, 2021

Բազմաբարդ նախադասություններ

  • Թեև փետրվարի վերջն էր, այնուամենայնիվ ցրտերն օրեցօր սաստկանում էին, քաղաքում զգացվում էր մթերքի, առաջին հերթին հացի կարիք, քանի որ կապը խզված էր շրջանների հետ և գյուղացին այլևս ոչինչ չէր բերում քաղաք՝ ո՛չ մթերք, ո՛չ վառելիք։

Այնուամենայնիվ ցրտերն օրեցօր սաստկանում էին, քաղաքում զգացվում էր մթերքի, առաջին հերթին հացի կարիք- գլխավոր նախադասություն։
Թեև փետրվարի վերջն էր- լրացնում է երկրորդին, զիջման պարագա
Քանի որ կապը խզված էր շրջանների հետ- լրացնում է երրորդին, պատճառի պարագա
Եվ գյուղացին այլևս ոչինչ չէր բերում քաղաք՝ ո՛չ մթերք, ո՛չ վառելիք- լրացնում է երրորդին, պատճառի պարագա, համադաս է չորրորդին
ցրտերն- ենթակա
սաստկանում էին- ստորոգյալ
զգացվում էր- ստորոգյալ
օրեցօր- ժամանակի պարագա
քաղաքում- տեղի պարագա
մթերքի- հատկացուցիչ
առաջին հերթին- ձևի պարագա
հացի- հատկացուցիչ
  • Երբ անտառ էր գնում, անպայման ինձ հետն էր տանում. այնտեղ ծանր փայտեր էի դնում ուսիս, որ ավելի ուժեղանամ և այդպես կոփվելով՝ դառնամ իսկական տղամարդ։
Անպայման ինձ հետն էր տանում- գլխավոր նախադասություն։
Այնտեղ ծանր փայտեր էի դնում ուսիս- գլխավոր նախադասություն։
Երբ անտառ էր գնում- ժամանակի պարագա, լրացնում է երկրորդին
որ ավելի ուժեղանամ- լրացնում է երրորդին, նպատակի պարագա
Եվ այդպես կոփվելով՝ դառնամ իսկական տղամարդ- լրացնում է երրորդին, համադաս է չորրորդին, նպատակի պարագա է։

  • Երբ անցավ մի տասը օր, և կռիվը բավական հեռացավ քաղաքից, նրա մեջ հանկարծ զարթնեց այրված տունը տեսնելու մի փափագ, իսկ դրա համար նրան օգնեց կինը, որը շարունակ տրտնջում էր, թե նոր բնակարանը հարմարություններ չունի։
Իսկ դրա համար նրան օգնեց կինը- գլխավոր նախադասություն
Նրա մեջ հանկարծ զարթնեց այրված տունը տեսնելու մի փափագ- գլխավոր նախադասություն
Երբ անցավ մի տասը օր- երկրորդական նախադասություն, լրացնում է երրորդին, ժամանակի պարագա
Եվ կռիվը բավական հեռացավ քաղաքից- երկրորդական նախադասություն, լրացնում է երրորդին ժամանակի պարագա
Որը շարունակ տրտնջում էր- երկրորդական նախադասություն, լրացնում է չորրորդին, որոշիչ
Թե նոր բնակարանը հարմարություններ չունի- երկրորդական նախադասություն, լրացնում է հինգերորդին, ուղիղ խնդիր
օգնեց- ստորոգյալ
կինը- ենթակա
փափագ- ենթակա
զարթնեց- ստորոգյալ
նրա մեջ- տեղի պարագա
հանկարծ- ձևի պարագա
այրված- որոշիչ
տունը- ուղիղ խնդիր
տեսնելու- որոշիչ
մի- որոշիչ
դրա համար- նպատակի պարագա
նրան- հանգման խնդիր

  • Երբ ձմռանը որևէ մեկը հիվանդանում էր, և սիրտը մեղր էր ուզում, ժլատ Հովհաննեսին չէին դիմում, այլ գնում էին հարևան գյուղերը։
Ժլատ Հովհաննեսին չէին դիմում- գլխավոր նախադասություն։
Այլ գնում էին հարևան գյուղերը- գլխավոր նախադասություն
Երբ ձմռանը որևէ մեկը հիվանդանում էր- երկրորդական նախադասություն, լրացնում է երրորդին, ժամանակի պարագա
Եվ սիրտը մեղր էր ուզում- երկրորդական նախադասություն, լրացնում է երրորդին
չէին դիմում- ստորոգյալ
գնում էին- ստորոգյալ
ժլատ- որոշիչ
Հովհաննեսին- հանգման խնդիր
հարևան- որոշիչ
գյուղերը- տեղի պարագա

  • Երեխաները, որ հավաքվել էին մի մեծ քարայրի առջև, ուզում էին ներս մտնել, որ գիշերեին այնտեղ, քանի որ չէին կարող անտառից այդ ժամին դուրս գալ։
Երեխաները ուզում էին ներս մտնել- գլխավոր նախադասություն
Որ հավաքվել էին մի մեծ քարայրի առջև- երկրորդական նախադասություն, լրացնում է երկրորդին, որոշիչ
Որ գիշերեին այնտեղ- երկրորդական նախադասություն, լրացնում է երկրորդին, նպատակի պարագա
Քանի որ չէին կարող անտառից այդ ժամին դուրս գալ- երկրորդական նախադասություն, լրացնում է երրորդին, պատճառի պարագա
երեխաները ենթակա
ուզում էին- ստորոգյալ
ներս- տեղի պարագա
մտնել- ուղիղ խնդիր

  • Թե տիրես, մեծ Շահ, դու նրա սրտին,
        Թաթուլն էլ անզոր կընկնի ոտքիդ տակ,
        Հանգիստ կտիրես և Թմուկ բերդին,
        Որ չես կարենում էսքան ժամանակ։

Թաթուլն էլ անզոր կընկնի ոտքիդ տակ- գլխավոր նախադասություն։
Հանգիստ կտիրես և Թմուկ բերդին- գլխավոր նախադասություն
Թե տիրես, մեծ Շահ, դու նրա սրտին- երկրորդական նախադասություն, լրացնում է երկրորդին, պայմանի պարագա
Որ չես կարենում էսքան ժամանակ- երկրորդական նախադասություն, լրացնում է երրորդին, որոշիչ
Թաթուլն- ենթակա
կընկնի- ստորոգյալ
կսիրես- ստորոգյալ
անզոր- ձևի պարագա
ոտքիդ տակ- տեղի պարագա
հանգիստ- ձևի պարագա
Թմուկ- որոշիչ
բերդին- ուղիղ խնդիր

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...