Saturday, October 17, 2020

Արկտիկայի էկոլոգիական խնդիրները․․․


Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի բնությունը մոլորակի ամենախոցելիներից է: 1991 թվականին Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, ՌԴ, Շվեյցարիան և ԱՄՆ-ն Արկտիկայի շրջակա միջավայրի պաշտպանության ռազմավարություն ընդունեցին: 1996 թվականին Արկտիկական շրջանի երկրների արտաքին գործերի նախարարությունները ստորագրեցին Օտտավայի հռչակագիրը և ստեղծեցին Արկտիկական խորհուրդը: Արկտիկայի հիմնական բնապահպանական խնդիրներն են․

  • սառույցի հալում
  • արկտիկական կլիմայի փոփոխություն
  • հյուսիսային ջրերի աղտոտում նավթամթերքային և քիմիական թափոններով
  • արկտիկական կենդանական աշխարհի պոպուլյացիայի նվազում և տարածման վայրի փոփոխություն

Ամառային սառույցի հալչումը Արկտիկայում բերում է բնապահպանական շատ խնդիրների առաջացմանը: Ծովային սառույցի սահմանների փոփոխությունը դժվարացնում է սպիտակ արջերի և ծովացուլերի գոյատևումը, որոնք սառույցը օգտագործում են որպես որսի և հանգստի վայր: Օվկիանոսի բաց ջուրը նվազեցնում է արտացոլումը, որը բերում է արևի էներգիայի 90 % կլանմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է գլոբալ տաքացման: Ընդ որում կսկսվեն հալվել նաև շրջակա ցամաքի սառցադաշտերը, և այս ջուրը թափվելով օվկիանոս կբարձրացնի ծովի մակարդակը:

Ափամերձ ջրերի վիճակը վատթարանում է: Հյուսիսային նավատորմում տարեկան շուրջ 10 միլիոն մ3 աղտոտված ջուր է արտահոսում: Արդյունաբերական ձեռնարկությունների կեղտաջրերի հետ արկտիկական ջրեր են թափվում նաև նավթամթերքների, ֆենոլների, ծանր մետաղական միացությունների, ազոտի և այլ նյութերի մնացորդներ: Վտանգ կա նաև ռադիոակտիվ աղտոտման: Կարայի ծովում ջրասույզ են արվել միջուկային թափոններով և սուզանավերի միջուկային ռեակտորներով բեռնված արկղներ: Կոլայի ծոցում կան 200 լքված և ջրասույզ արված նավեր, որոնք աղտոտման աղբյուր են հանդիսանում: Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ափերին թափված են շուրջ 12 միլիոն տակառ՝ հաճախ վառելիքով, նավթով և քիմիական հումքով լցված:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...