Էլեկտրաէներգիայի արտադրությունն աշխարհում խիստ անհամաչափ է տեղաբաշխված: Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության շուրջ 4/5-ը բաժին է ընկնում «առաջին տասնյակի» երկրներին: Էլեկտրակայանները լինում են ջերմային (ՋԷԿ), ջրային (ՋրԷԿ կամ ՀԷԿ), ատոմային (ԱԷԿ), երկրաջերմային (ԵրՋԷԿ), քամու կամ հողմային (ՔԷԿ), արեգակնային (ԱրԷԿ), մակընթացային (ՄԷԿ), ծովի ալեբախության և օվկիանոսային հոսանքների: Աշխարհի էլեկտրակայանների ընդհանուր հզորության գրեթե 2/3-ը բաժին է ընկնում ջերմային էլեկտրակայաններին (ՋԷԿ), որոնք աշխատում են հանքային վառելիքով: Ջրով աշխատող էլեկտրակայաններին (ՋրԷԿ կամ ՀԷԿ՝ հիդրոէլեկտրակայան) բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության մոտ 20%-ը: ՋրԷԿ-ները սովորաբար կառուցվում են համեմատաբար ջրառատ և մեծ թեքությամբ գետերի վրա: Հզորությամբ երրորդ տեղում են ատոմային էլեկտրակայանները, որոնք աշխատում են միջուկային վառելիքով: Այժմ արդեն աշխարհի ավելի քան 30 երկրներում կառուցված ԱԷԿ-ների թիվը հաշվվում է հարյուրներով։


ՋԷԿ ![]() | ԱԷԿ ![]() |
ՋրԷԿ ![]() | ՄԷԿ ![]() |
ԵրՋԷԿ ![]() | ԱրԷԿ ![]() |
ՔԷԿ ![]() | Էներգիայի ոչ ավանդական աղբյուրները ![]() |
Աղբյուրը՝ Էլեկտրակայանների տեսակները և էներգիայի ոչ ավանդական աղբյուրները
No comments:
Post a Comment