Ավստրալիային սպառնացող բոլոր բնապահպանական խնդիրներից ամենակարևորը այս ազգի դարավոր անտառների կորունստն է: Ավստրալիայում ածխի արդյունահանումը շարունակում է մնալ բնապահպանական ամենավիճաբանական հարցերից մեկը: Մինչ շատ բնապահպաններ ցույց են տալիս, որ ածխի այրումը բերում է գլոբալ տաքացման, դժվար է անտեսել այն փաստը, որ ածխի էներգիան այժմ կազմում է Ավստրալիայի էներգիայի ենթակառուցվածքի հիմնական մասը: Այնուամենայնիվ, Ալիանցի դաշնակիցները ցույց են տալիս, որ ժամանակակից էներգիայի տեխնոլոգիաները հասել են այնպիսի մակարդակի, որ Ավստրալիան կարող է անցնել ածուխի էներգիայից բնապահպանական էներգիայի աղբյուրի: Ինչպես ժամանակակից շատ երկրներում, Ավստրալիայում ևս, օդի որակի հետ կապցած լուրջ խնդիրներ են առաջացել: Քաղաքային բնակավայրերում օդի որակի վրա շատ գործոններ են ազդում, որի մեջ մտնում են ավտոմոբիլային արտանետումները, արդյունաբերական թափոնները և հերբիցիդների և թունաքիմիկատների առկայությունը: Վերջերս կատարված հետազոտությունը ցույց տվեց, որ մեր մոլորակը շատ ավելի մեծ արագությամբ է տաքանում, քան գիտնականները կանխատեսել էին, և ջրի մակարդակի բարձրացումը կարող է կործանարար լինել Ավստրալիայի համար, եթե գլոբալ տաքացումը շարունակվի: Անտարկտիկայից հետո Ավստրալիայի մայրցամաքը երկրորդն է ջրի սակավության հարցում, ոռոգման և ջրի պահպանման այլ խնդիրները տանջում է Ավստրալիան հենց այն ժամանակից, երբ այն հայտնագործվել է: Ժամանակն է, որ ավստրալիացիները հասկանան, որ ոռոգման ընդլայնումը ուղղակի կենսունակ տարբերակ է Ավստրալիայի համար:
Հնդկաստան
Այսօրվա դրությամբ երկրի բնակչության մոտավորապես կեսը աբախվում է ջրի անբավարարության խնդրին, իսկ արդեն 2030 թվականին ջրի պահանջարկը կրկնակի կգերազանցի երկրում հասանելի ջրային պաշարները: Հնդկաստանի 21 գերքաղաքներ ստորգետնյա ջրերի իրենց պաշարները կսպառեն արդեն այս տարի, ինչը կազդի շուրջ 100 մլն մարդու կյանքի վրա: Հնդկաստանի ջրային պաշարների 70 տոկոսն աղտոտված է։ 3 միլիարդ լիտր թափոնը կատակ բան չէ: Ամեն օր 3 միլիարդ թափոն նետել գետերը, հավասար է սպանել մի ամբողջ երկրի բնակչությունը: Քաղաքային թափոնների 80 տոկոսը մարդիկ նետում են գետերը: Հնդկաստանի գրեթե բոլոր ջրային վայրերը պիտանի չեն օգտագործման համար:
Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիան աղտոտված է մի քանի գործոնների հետևանքով: Օրինակ` 1991 թվականի Պարսկաստանի պատերազմի ընթացքում օգտագործվեց 910 միլիոն լիտր նավթ, ինչը աղտոտեց Սաուդյան Արաբիայի ջրային տարբեր հատվածներ: Ընդերքի ջուրը ևս աղտոտված է և պիտանի չէ օգտագործման համար: Քուվեյթի նավթի հանքերը աղտոտում են Սաուդյան Արաբիայի օդը: Շատ տեսակներ արդեն վտանգված են` որսորդության և բնական ռեսուրսների ոչնչացման հետևանքով:
Ռուսաստան
Ռուսաստանում աղտոտվածությունը պայմանավորված է երկրում գաղտնի արդյունաբերության և ռազմական առումով զարգացմամբ: Ռուսաստանն է օզոնի շերտի քայքայման պատճառը, քանի որ աշխարհում այն հիմնական երկիրն է, որն արտադրում և սպառում է օզոնը ոչնչացնող նյութեր:
Ինդոնեզիա
Այստեղ բնապահպանական խնդիրները կապված են բնակչության արագ աճի հետ: Այդ երկրի վերածումը արդյունաբերական երկրի նույնքան արագ եղավ, որքան նրա բնակչության աճը: Ինդոնեզիայի շրջակա միջավայրը ամեն օր վնասվում է արդյունաբերության պատճառով: Բնապահպանության և բնական ռեսուրսների մասին օրենքները ընդունվել են Սենատի կողմից, բայց դրանք լավ չեն իրականացվում:
Չինաստան
Չինաստանը աշխարհում հայտնի է որպես ամենամեծ արդյունաբերական ուժ ունեցող երկիր: Այն ցույց է տալիս արդյունաբերական հզորության և շրջակա միջավայրի աղտոտվածության նկարագիրը: Այսօր մարդկանց առորջությունը վտանգված է աղտոտվածության պատճառով, որն առաջանում է արդյունաբերական թափոնների հետևանքով: Իշխանությունը հասկանում է, որ աղտոտման հետևանքով վնասված շրջակա միջավայրի վերականգման համար տասնյակ տարիներ են հարկավոր:
Ամերիկա
Աշխարհի ամենամեծ աղտոտողը ԱՄՆ է: Որպեսզի ակնառու լինի, թե որքանով է ԱՄՆ-ն որքան է աղտոտում Երկիրը, հետևյալ համեմատությունն են անում. Բրիտանիայում ջերմոցային թափոնների 3 տոկոսը գնում էմթնոլորտ: Հնդկաստանը նույնքան է աղտոտում, որքան ԱՄՆ-ն, բայց Հնդկաստանի բնակչությունը 15 անգամ ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը: Այսպիսի թվերով կարելի է ասել, որ ԱՄՆ տալիս է ավելի կանաչ արոտավայրեր, որոնք ծածկված են աղտոտիչներով:
Աղբյուրներ՝
No comments:
Post a Comment