1. Մարդը պետք է օրական խմի 8 բաժակ ջուր
Սա միֆ է: Անհասկանալի է, թե որտեղից է վերցված այս նորման: Բանը նրանում է, որ մարմնի տարբեր զանգվածներ և տարբեր մկանային զանգվածներ ունեցող մարդկանց անհրաժեշտ է տարբեր քանակությամբ ջուր: Սովորաբար խորհուրդ են տալիս հաշվի առնել պահանջարկի միջին ցուցանիշը՝ 30-40 մլ 1 կգ-ի համար: Սակայն այս ցուցանիշները նույնպես մոտավոր են: Օրական նորման ուղիղ կապված է կլիմայական պայմանների, մարդու տարիքի, աշխատանքի բնույթի, քրոնիկ հիվանդությունների հետ: Եթե դուք զբաղվում եք սպորտով կամ աշխատանքը կապված է ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ՝ հեղուկի պահանջարկը մեծանում է:
2. Եթե դուք ունեք այտուցներ՝ քիչ ջուր խմեք
Սա միֆ է: Եթե այտուցները կապված չեն լուրջ հիվանդությունների հետ, ապա հենց հակառակը: Եթե օրգանիզմում ջուրը քիչ է, այն սկսում է ջուր «պահեստավորել»: Հատկապես, եթե դուք պարբերաբար քիչ ջուր եք խմում: Հենց սկսեք խմել բավական քանակությամբ ջուր, ամեն ինչ կգա նորմալ վիճակի, օրգանիզմը կդադարի «պաշար» կուտակել:
3. Խմելու ջուրը կօգնի նվազեցնել քաշը
Սա փաստ է: Ավելի ճիշտ՝ ջուրը օգնում է այդ գործընթացում: Պետք է հաշվի առնել, որ խոսքը գնում է մաքուր խմելու ջրի մասին, այլ ոչ գազավորված ըմպելիքների: Ջուրը արագեցնում է նյութափոխանակության պրոցեսը և իջեցնում ախորժակը, իսկ ավելի ճիշտ՝ ծարավը, որը մենք հաճախ շփոթում ենք ախորժակի հետ: Ուղեղի հատվածները, որոնք կառավարում են այս երկու զգացողությունները՝ գտնվում են իրար կողք, այդ պատճառով մենք հաճախ շփոթվում ենք:
4. Եթե դուք ծարավ եք զգում՝ դուք ջրազրկված եք
Սա միֆ է: Ծարավը չի նշանակում, որ դուք ջրազրկված եք: Ծարավը՝ դա մեր օրգանիզմի ազդանշանն է այն մասին, որ իրեն հարկավոր է ավելի շատ ջուր: Մեր արյան մեջ առկա է որոշակի քանակով ջուր և աղ: Ծարավը՝ աղի քանակի մեծացումն է ի համեմատ ջրի: Եթե աղի կոնցենտրացիան մեծացել է 2 տոկոսով՝ դուք ծարավ եք զգում: Եթե 5 տոկոս և ավել՝ Ձեզ մոտ կսկսի ջրազրկումը:
5. Սպորտով զբաղվելիս Ձեզ հարկավոր են սպորտային ըմպելիքներ, այլ ոչ թե ջուր
Սա միֆ է: Սպորտային ըմպելիքները լավ գովազդվում են, բայց դրանք ոչ բոլորին են անհրաժեշտ: Սպորտային ըմպելիքները պարունակում են էլեկտրոլիտներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի բջիջների ճիշտ աշխատանքի համար: Հնարավոր է, մարդկանց, ովքեր մասնակցում են երկար մարաթոններին կամ ինչ-որ մեկի մարզումները երկար են տևում, այդ ըմպելիքները օգուտ տան: Նաև շատ ըմպելիքներ պարունակում են ընդամենը ջուր և շաքար և մարզիչները պահանջում են հրաժարվել դրանց օգտագործումից: Մաքուր ջուր՝ ահա թե ինչ է Ձեզ պետք մարզումների ժամանակ:
6. Չարժե օգտագործել պլաստիկ շշերը կրկնակի անգամ
Սա փաստ է: Օգտագործելով միանգամյա օգտագործման պլաստիկ շիշը երկրորդ անգամ՝ դուք ռիսկի եք դիմում: Նույնիսկ բազմակի անգամյա օգտագործման շշերը, հարաբերականորեն ավելի անվտանգ են, եթե դրանք անընդհատ մանրէազերծվեն: Պլաստիկ շշերը բարենպաստ միջավայր են մանրէների զարգացման համար: Մանրէների մակարդակը այդպիսի շշերում հաճախ գերազանցում է թույլատրելի նորմաները: Օգտագործեք ջրի բազմաթիվ անգամյա օգտագործման տարաներ, որոնք ունեն լայն բերան և որոնք հնարավոր է լավ լվանալ: Կարելի է օգտագործել խմելու մեկանգամյա օգտագործման խողովակիկներ։
7․ Ուտելիս չի կարելի ջուր խմել, քանի որ այն նոսրացնում է ստամոքսահյութը և առաջանում են մարսողական խնդիրներ
Սա միֆ է։ Այս տեսությունը միայն վերջերս է տարածվել, սակայն ոչ մի լուրջ հիմնավորում չունի: Իրականում ուտելու ընթացքում խմած ջրի շնորհիվ մարդն ավելի երկար է ծամում սնունդը, այն փափկում է և ավելի հեշտ է մարսվում: Բացի այդ, ջուրն օգնում է քիչ սնունդ օգտագործել: Հարկ է հիշել, որ ստամոքսահյութին խառնված ջուրը չի նվազեցնում դրա քանակությունը, ուստի այս հարցում այն մեծ դեր չի խաղում: Բացի այդ, ջուրը շատ արագ դուրս է գալիս ստամոքսից, ինչը նշանակում է, որ անահանգստանալու կարիք չկա:
No comments:
Post a Comment