Friday, October 16, 2015

Հարդագողի ճանապարհ

   Ծիր Կաթինը հայերենում անվանվում է նաև Հարդագողի ճանապարհ։ Ըստ հայկական առասպելի, մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնը ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել, և երկնքում մասամբ երևացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է։ 


Անհիշելի ժամանակներից մարդիկ հիացել են նրա երկնասփյուռ տեսքով։ Երկրից նայելիս այն ներկայանում է դիտողին մշուշոտ թույլ լույսով։ 1609թ.՝ երբ Գալիլեյն աստղադիտակով դիտեց այդ գոտին, վերջնականապես պարզ դարձավ, որ այն բաղկացած է բազում հեռավոր աստղերից։ 7-րդ դարի հայ մեծ աստղագետ, տոմարագետ և փիլիսոփա Անանիա Շիրակացու ընկալմամբ, Ծիր Կաթինը կամ Հարդագողի ճանապարհը անթիվ-անհամար աստղերի լույսը կուտակած հսկա լուսաշերտ է.  Ծիր Կաթինը մեկնաբանելու փորձ է արել Կանտը։ Մոլորակային համակարգի առաջացման իր վարկածի նմանությամբ՝ նա համարել է դա պտտվող գազային սկավառակից առաջացած սկավառակաձև աստղային համակարգ, որի առանցքի շուրջը պտտվում են աստղերը, իսկ հեռավորմիգամածություններն էլ, հավանաբար դրանցից դուրս գտնվող նմանատիպ համակարգեր։ 1920թ. ամերիկացի աստղագետ Հարլոու Շեփլին, չափելով գնդաձև աստղակույտերի հեռավորությունները, եզրակացրեց, որ Ծիր Կաթինը շատ ավելի մեծ է, քան կարծում էին մինչ այդ, և Արեգակն էլ նրա կենտրոնում չէ։ Այսպիսի համակարգում նույն կերպ պտտվող չեզոք ջրածնի ամպերը պետք է մեր նկատմամբ ունենան տարբեր տեսագծային արագություններ, և ռադիոսպեկտրում դրանց 21սմ-անոց ռադիոգծերը, ունենալով տարբեր դոպլերյան շեղումներ, պետք է տարանջատված լինեն։ Դրա շնորհիվ 1927թ. Օորտին հաջողվեց ապացուցել Ծիր Կաթնի պտույտը և բացահայտել նրա պարուրաձև կառուցվածքը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...