Monday, November 30, 2015

Նավասարդին կազմակերպվող խաղերը

         Աշտիշատում հունական օլիմպիական խաղերի նմանությամբ կազմակերպվում էին մրցություններ։ Այստեղ նույնպես մարզական խաղերի ժամանակ երիտասարդները ցուցադրում էին իրենց բազկի, մտքի և հոգու կարողությունները։Մրցությունների ժամանակ բանաստեղծը իր հորինած երգն էր արտասանում կամ երգում, երաժիշտը իր բամբիռն էր նվագում, ըմբիշը բազուկների զորությունն էր ցուցադրում, արհեստավորը իր պատրաստած ընտիր գործերը, գյուղացին՝ իր հողի ճոխ բարիքները։ Մրցություններում հաղթողներին վարդերից վառվռուն պսակներ էին հանձնում և օծում վարդաջրով։ Աղավնիներ էին բաց թողնում և իրար վրա վարդաջուր շաղ տալիս։ Ընդհանրապես զարդարվում էին վարդերով։ Այստեղից էլ Վարդավառ, որը նշանակում է վարդերով զարդարվել։ Կազմված է վարդ և վառ բառերից։ Վառ բառը տվյալ դեպքում գործածվում է փայլուն, պայծառ իմաստով։ Մեր հեթանոս պապերից, նավասարդի օրերից մեզ հասավ Վարդավառի ավանդույթը։ Հատկապես իրար վրա ջուր շաղ տալու սովորությունը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...