Monday, October 15, 2018

«Ծերունին ու ծովը»

Գլուխ Ա
Բացատրել բառերը. ձեռնունայն-առանց դրական բանի հասնելու , հարպուն-խոշոր ծովային կենդանիներ բռնելու համաչ, կայմ- նավի վրա բարձր սյուն, աննկուն-անպարտելի, մառլին, սարդին-ձկան պահածո, նավացռուկ-նավի քիթ, սիրազեղ-սիրալիր, մամլած-սեղված, ոսկեթույր-ոսկեգույն, ծանծաղուտ-ոչ խիտ վայր, խեժ- ծաղկի վրայի հյութ, խծուծ-կծիկ, բոկոտն-բոբիկ ոտքերով:
Գտիր հատվածներ (արտահայտություններ, նախադասություններ), որոնք կօգնեն քեզ բնութագրել`           1. ծերունուն-Նա շատ պարզասիրտ մարդ էր, որպեսզի մտածեր, թե հեզությունը երբ էր համակել իրեն։ Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։
2. տղային:
Տղան շատ բարի էր և հոգ էր տանում ծորունու մասին։
Ինչպես ես հասկանում այս արտահայտությունները.
Բայց գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ էլ մարդկային արժանապատվության կորուստ։- Այստեղ ասվում է, որ եթե մարդը լինում է հեզ, պարտադիր չէ, որ նա լինի ամոթ չունեցող և անարժանապատիվ մարդ։
Սկզբում պարտք ես խնդրում, հետո էլ ողորմություն ես խնդրում…

Իսկ դու համաձա՞յն ես  այս մտքերի հետ. ինչու՞:
Գլուխ Բ (մինչև՝- Ժամանակն է,-ասաց նա…)
Բառային բացատրական աշխատանք. ծանծաղուտ, ճողփյուն, կարծր, ախոյան, խայծ, դրասանգ, ընդհուպ, անճարակություն, ճգնել, վետվետում, բաղեղ, խարազան, ներբան, ոստնել, ոստոստել, խոյանալ, պիրկ:
ճողփյուն-ճղփալ
կարծր-պինդ
ախոյան-թշնամի
խայծ-գրավչանյութ
դրասանգ-ծաղկաշղթա
ընդհուպ-կպած
անճարակություն-խեղճություն
ճգնել-ջանալ
վետվետում-կոհակվել
բաղեղ-մամրիչ
խարազան-մտրակ
ներբան-ոտնատակ
ոստնել-ցատկել
ոստոստել-ցատկոտել
խոյանալ-սլանալ
պիրկ-ձիգ
Վերընթերցիր այն հատվածը, որտեղ պատկերված է 1. ծերունու վերաբերմունքը ծովի հանդեպ, 2. մյուս ձկնորսների վերաբերմունքը ծովի հանդեպ: Այդ հատվածի օգնությամբ փորձիր գտնել ծերունի-հասարակություն տարբերությունը (աշխարհայացք. ապրելակերպ):
Ծերունին խավարում զգում էր, որ մոտենում է առավոտը, թիավարելիս լսում էր մի դողդոջ ձայն, թռչող ձկներն էին ջրից դուրս գալիս ու իրենց կարծր թևերով օդը սուլոցով ճեղքելով՝ հեռանում էին։ Նա քնքուշ սեր էր տածում թռչող ձկների նկատմամբ, դրանք նրա լավագույն բարեկամներն էին այդտեղ՝ օվկիանոսում։  Մտքում նա միշտ ծովն անվանում էր la mar, ինչպես իսպաներեն անվանում են նրան սիրող մարդիկ։ Երբեմն նրան սիրողը վատ է խոսում նրա մասին, բայց միշտ ինչպես կնոջ մասին՝ իգական հոդով։ Ավելի երիտասարդ ձկնորսները, նրանք, որոնք իրենց պարանների համար խցանների փոխարեն լողաններ են գործածում և որսի են գնում մոտորային նավակներով, որ գնել են այն օրերին, երբ շնաձկան լյարդը մեծ գին ուներ,— ծովն անվանում են, el mar այսինքն՝ արական հոդով։ Սրանք նրա մասին խոսում են որպես տարածության, ախոյանի, երբեմն նույնիսկ թշնամու մասին։ Իսկ ծերունին մշտապես մտածում էր ծովի՝ որպես կնոջ մասին, որը մեծ շնորհներ է պարգևում կամ մերժում, իսկ եթե իրեն թույլ է տալիս չմտածված կամ անբարյացակամ արարքներ, ճա՛րդ ինչ. այդպես է նրա բնույթը։ «Լուսինը հուզում է ծովին ինչպես կնոջ»,— մտածում էր ծերունին։
Ծերունին ծովին վերաբերվում էր մի այլ կերպով։ Նա շատ էր սիրում ծովը, նույնիսկ ծովում ապրող ձկներից էլ շատ։ Սիրում էր ծովը, և չէր ուզում, որ ինչ-որ բան պատահի ծովի հետ։
Մեկնաբանիր այս միտքը՝ համաձայնելով կամ մերժելով այն:
Լավ է իհարկե, երբ մարդու բախտը բանում է։ Բայց ես գերադասում եմ կարգին բռնել իմ գործը։
Ասվում է, որ լավ է, որ մարդու բախտը բերում է։ Բայց ավելի լավ է, որ դու տանջվես և հասնես այդ ամենին։

Գլուխ Բ (մինչև՝վերջ)
Բառային աշխատանք — պրկել-լարել, անխոնջություն-տքնաջաություն, զառամած-ծերացած, կռթնել-հենվել, աչքակապություն-խաբեբայություն, անողորկ, երախ-բերան, տնտղել-զննել, լերդանալ-թանձրանալ, կզակ-ծնոտ, հանդիպակաց-դիմացի, ընդարմանալ-թմրել, կարկամել-կծկծել, շեղբ-սայր, անհողդողդ-անասան, տոկալ-դիմանալ:
Ներկայացրու ծերունու վերաբերմունքը ձկան նկատմամբ՝ մեջբերելով դրվագներ կարդացածդ հատվածից:
Նա սիրում էր կանաչ կրիաներին նրանց շքեղության ու ճարպկության, ինչպես և այն բանի համար, որ շատ թանկ էին գնահատվում: Ծերունին խղճում էր նրանց, անգամ լուտա կոչվող հսկայական, մի նավակի երկարություն ու մի տոննա քաշ ունեցող պնդամաշկ կրիաներին։ Մարդկանց մեծ մասը անհոգի է վերաբերվում կրիաներին, որովհետև կրիայի սիրտը դեռ երկար բաբախում է նրա մորթվելուց, կտոր֊կտոր արվելուց հետո էլ։ «Բայց չէ՞ որ ես էլ այնպիսի սիրտ ունեմ,— մտածում էր ծերունին,— իսկ իմ ձեռքերն ու ոտքերը այնքան նման են նրանց ձեռք ու ոտքին»։
Բացատրիր՝ ինչ էր ծերունին պահանջում ինքն իրենից, ծերունու՝ իր նկատմամբ խստապահանջ վերաբերմունքի պատճառը ո՞րն էր: Կարո՞ղ ես քո սեփական փորձով համոզել մեզ այդ մեթոդի արդյունավետ լինելը:

Նա շատ ծեր էր, բայց ամեն ինչ անում էր, որ կարողանար ձուկ բռնել։ Ես չեմ հիշում այդպիսի դեպք, բայց հուսով եմ, որ եղել է կամ լինելու են այդպիսի դեպքե, որ ես ինձ ստիպելով կարողանամ հասնել իմ ուզածին։
Գլուխ Գ (մինչև՝- Ոչ,— ասաց նա,— չի կարող պատահել, որ այսքան խոշոր լինի։)
Բացատրել բառերը. վեհանձնություն-մեծահոգություն, շորթել-խլել, երաշխիք-գրավ, անվրեպ-առանց սխալի, նիրհել-ննջել, կիրճ-լեռնանցք, կարկամել-կծկծել, կզակ-ծնոտ, պատվար-պատնեշ, շառաչ-շառաչյուն, անողոքաբար-անողորմաբար, տնտղել-զննել,
Քննարկենք (գրավոր կարծիքները նախօրոք պատրաստել).
Ինչքա՜ն լավ է, որ մենք ստիպված չենք սպանել աստղերին։ … Բայց ինչքան լավ է, որ ստիպված չենք սպանել արևին, լուսնին ու աստղերին։ Բավական է, որ ուտելիք ենք շորթում ծովից ու սպանում ենք մեր եղբայրներին։ — Օվկիանոսից շորթում ենք ուտելիք, իսկ լուսատուներից ի՞նչ կշորթենք: Ի՞նչ կլինի եթե ստիպված լինենք սպանել աստղերին:

Եթե ստիպված լինենք սպանել աստղերին կամ այն ինչը մեզ լույս է տալիս, լույս չենք ունենա և աստղերին սպանելով ոչ մի օգուտ չի լինի։ Բայց երբ օվկիանսից ես ինչ-որ բան ստանում դա հաստատ պիտանի բան կլինի, որը կկարողանաս օգտագործել։ Քանի որ աստղերը եթե վերձնես չես կարող օգտագործել, դրա համար էլ ստիպված չենք սպանել նրանց։ 
Աշխարհում ոչ ոք արժանի չէ նրանով սնվելու, հապա մի նայեցե՛ք՝ ինչպես է իրեն պահում և ինչպիսի վեհանձնությամբ։ — Բացատրիր վեհանձն բառի իմաստը. ինչու՞ չի կարելի նսեմացնել այն:
Գլուխ Գ (մինչև վերջ)
Բացատրել բառերը. կռնակ-թիկունք, գալարվել-ոլորվել, մթագնել-մթնել, հորձանք-հեղեղ, թափոր-երթ, դավ-դավադրություն, ստեպ-ստեպ-քայլ-քայլ, անդադրում-անդադար, զսպան-զսպակ, ածելի-շատ սուր դանակ, ավար-թալան, համակվել-պատվել, կափկափել-բաբախել, մոլեգին-վայրագ, ընկղմվել-սուզվել, շեշտակիություն-շեշտակի լինել, ջլատվել-թուլանալ, խորհրդածել-մտածել, խելահեղ-խելագար, սեպ-ցից, մխրճվել-ընկղմվել, ընկրկել-քաշվել, հրացոլք-կարմրացոլք, հոգնաբեկ-հոգնած:
Վերլուծական աշխատանք.
«Դու գլուխս կուտես, ա՛յ ձուկ,— մտածեց ծերունին։— Դա, իհարկե, քո իրավունքն է։ Կյանքումս երբեք չեմ տեսել քեզնից ավելի հսկայական, գեղեցիկ, հանդարտ ու վեհանձն արարած։ Ի՜նչ արած, սպանի՛ր ինձ։ Ինձ համար արդեն մեկ է, թե ով ում կսպանի»։

Նա ուզում է ասել, որ այնքան է մեծացել, որ մեկ է մահանալու է և նրա համար մեկ է, թե ով նրան կսպանի։
Եվ ի՜նչ թեթևություն ես զգում, երբ պարտված ես,— մտածեց նա։— Չէի էլ իմանում, որ այսպես հեշտ է դա։

Ուզում է ասել, որ երբ պարտվում ես քեզ ավելի թեթև ես զգում։ Պարտվելը շատ հեշտ բան է, դրա համար էլ դա շատ թեթև է, բայց հաղթելը դժվար է։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...