Sunday, December 16, 2018

Կմախքի առանձնահատկությունները ուղղաձիգ քայլվածքի հետ կապված


Մարդու և կաթնասուն կենդանիների կմախքները կազմված են նույն բաժիններից։ Սակայն ուղղաձիգ քայլելու և աշխատանքային գործունեության հետ կապված՝ մարդու կմախքը մի շարք առանձնահատկություններով տարբերվում է կենդանիների կմախքից։ Ուղղաձիգ քայլելու շնորհիվ կրծքավանդակը լայնացած է դեպի կողքերը, իսկ ձեռքերը ազատվել են քայլելու ֆունկցիա կատարելուց ու դարձել աշխատանքի օրգան։ Ուղղաձիգ դիրքի շնորհիվ լայնացել է նաև վերջույթների գոտին, որը հենարան է ծառայում որովայնի խոռոչի օրգանների համար։ Ողնաշարի կորությունները և կամարաձև ոտնաթաթը արագ և կտրուկ շարժումներ կատարելիս զսպանակում, մեղմացնում են ցնցումները։ Առավել ձևափոխվել է աշխատանքի օրգան դարձած ձեռքը, որի մեծ մատը լավ զարգացած և առավել շարժուն է, գտնվում է մյուս շարժուն մատների դիմաց։ Դա նպաստում է բազմատեսակ աշխատանք կատարելուն։
Ուղղաձիգ քայլվածքի հետ կապված՝ մարդու ստորին ազատ վերջույթների ոսկրերը ավելի զանգվածային են, քանի որ իրենց վրա են կրում մարմնի ամբողջ ծանրությունը։ Գլխուղեղի զարգացման շնորհիվ մարդկանց գանգի ուղեղային բաժինը գերազանցում է դիմայինին, իսկ կապիկների մոտ հակառակն է։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...