Բերան
Մեկ մարդու բերանում այնքան մանրէ կա, որքան մարդ կա երկիր մոլորակում, պնդում են գիտնականները: Հետաքրքիր է, որ շան երախում մանրէներն անհամեմատ ավելի քիչ են, այդ պատճառով մարդու հետ համբուրվելու ընթացքում որեւէ բանով վարակվելու վտանգն ավելի մեծ է, քան շանը համբուրելիս:
Լեզուն մարդկային մարմնի ամենաուժեղ մկանն է համարվում, իսկ նրա արտատպվածքը բացառիկ է եւ անկրկնելի: Իմիջիայլոց, հետաքրքիր է, որ տղաների լեզվի վրա համային ռեցեպտորներն անհամեմատ ավելի քիչ են, քան աղջիկների:
Մարսողություն
Ամեն օր մարդու օրգանիզմը մեկ լիտր թուք է արտադրում: Ամբողջ կյանքի ընթացքում ձեր արտադրած թքով կարելի է երկու լողավազան լցնել, պնդում են գիտնականները:
Ձեր ստամոքսի ներքին թաղանթը նորանում է ամեն 3 օրը մեկ: Ձեր ստամոքսը ընդհանուր առմամբ կարող է տեղավորել մասամբ մարսված մոտ 4 լիտր սնունդ: Դրանում այնքան թթու կա, որ հանգիստ կարող է մարսել երկաթյա մեխը: Իհարկե, չարժե գործնականում փորձել դա:
Յուրաքանյուր մարդ իր կյանքի ընթացքում բերանում արտադրում է այնքան թուք, որ հնարավոր կլիներ 2 լողավազան լցնել:
No comments:
Post a Comment