Նախագծային շաբաթվա ընթացքում ընտրել ենք թեմա՝ «Մարդը և նրան շրջապատող միջավայրը»։ Կատարել ենք հարցումներ և հիմա կներկայացնենք դրանք պատումի միջոցով։
Հարցումներ մեծահասակներից․
Մի կնոջ հարցրեցինք․
- Ի՞նչ եք կարծում, մարդիկ ավելի շատ նմա՞ն են միմյանց, թե՞ տարբեր:
- Մարդիկ կարող են լինել նման և շատ տարբեր։ Ըստ իս՝ լավ է լինել տարբեր, որպեսզի չձանձրանանք միապաղաղ և միօրինակ մարդկանցից։
- Ո՞ր հատկությունն եք գնահատում Ձեր սիրելի մարդկանց մեջ:
- Իմ սիրելի մարդկանց մեջ գնահատում եմ ազնվությունը, երևակայությունը և ստեղծականությունը։
- Ո՞րն է մարդուն շրջապատող հասարակական միջավայրը:
- Իմ կարծիքով շրջակա միջավայրը, ընկերները, բնությունը, ընտանիքը․․․
Մի ուրիշ կնոջ հարցրեցինք․
- Ի՞նչ եք կարծում, մարդիկ ավելի շատ նմա՞ն են միմյանց, թե՞ տարբեր:
- Տարբեր են, որովհետև ամեն մարդ ունի իր նախասիրությունները, ճաշակը, մտածելակերպը, որը ձևավորել է նա տարիների ընթացքում։ Կարող են նմանություններ ունենալ, բայց ամբողջովին նույնը չեն կարող լինել։
- Ո՞ր հատկությունն եք գնահատում Ձեր սիրելի մարդկանց մեջ:
- Գնահատում եմ ազնվությունը, բարությունը, նվիրվածությունը․․․
- Ո՞րն է մարդուն շրջապատող հասարակական միջավայրը:
- Այն միջավայրն է, որտեղ ապրում ենք, ստեղծագործում ենք, ուրախանում են, տխրում ենք․․․
Հարցրեցինք 8-րդ դասարանի աղջկա․
- Ի՞նչ եք կարծում, մարդիկ ավելի շատ նմա՞ն են միմյանց, թե՞ տարբեր:
- Մարդիկ տարբեր հարցերում կարող են լինել տարբեր և նման։ Սակայն կարծում եմ, որ մեծամասամբ լինում են տարբեր։ Եթե երկու մարդ իրար նման լինեն, միևնույն է, կգտնվի որևէ բան, որով նրանք կտարբերվեն։
- Ո՞ր հատկությունն եք գնահատում Ձեր սիրելի մարդկանց մեջ:
- Ավելի նախընտրելի է, որ մեզ շրջապատող մարդիկ օժտված լինեն լավ հատկություններով։ Լինեն բարի, ազնիվ, արդար, խելացի և այլն։ Սակայն չկան այնպիսիի մարդիկ, ովքեր օժտված են միայն դրական հատկանիշներով։ Պետք է մարդու մեջ տեսնել միայն լավը՝ անտեսելով ամեն բացասական բան։ Ես մարդու մեջ գնահատում եմ ազնվությունը, ճշմարտախոսությունը և բարությունը։ Կցանկանայի, որ ինձ շրջապատող մարդիկ օժտված լինեին այս հատկություննով, հանուն ինձ պատրաստ լինեին ամեն ինչի և գնահատեին իրենց ունեցածը։
- Ո՞րն է մարդուն շրջապատող հասարակական միջավայրը:
- Այն միջավայրն է, որտեղ մարդը ապրում է իր ընկերների և բարեկամների հետ միասին։
Շնորհակալություն կարդալու համար։
Մասնակիցներ՝ Մարիամ Հովհաննիսյան, Գոհար Արղության և քաղաքացիներ։
No comments:
Post a Comment