- Յ ձայնակապ (երկու ձայնավորների մեջ լսվող յ-ն գրվում է ա-ից և ո-ից հետո), երկհնչյուն. երկհնչյունների ուղղագրությունը։
Երկհնչյուն է ձայնավորի միացությունը յ-ի հետ։
- Հայերենի երկհնչյուններն են՝ այ, յա, ոյ, յո, ույ, յու, յի, էյ, յէ
- Եթե յ-ն ձայնակապ է, ապա երկհնչյուն է կազմում հաջորդող, ոչ թե նախորդող ձայնավորի հետ։
Երկհնչյունները կարող են գրվել ուրիշ տառերով։
- յա-իա տառերով՝ բամիա, խավիար, դաստիարակ, էիերգիա, փասիան և այլն
- յա- եա տառերով.՝ մի շարք փոխառյալ բառերում. Անդրեաս, առօրեական, իդեալ, հրեա և այլն
- Յե-իե՝ Գաբրիել, Կարիերա, Մարիետ, պիես և այլն
- Յո-եո՝ Նապոլեոն, քամելեոն, լեգեոն և այլն
- Յո-իո՝ ռադիո, ամբիոն, բրաբիոն, Բյուզանդիոն և այլն։
Երկհնչյունների հնչյունափոխությունը.
- յա-է(ե)՝ մատյան-մատենադարան, պատյան- պատենավոր
- ույ՝ ա) պարզ ու՝ կույր-կուրանալ, թույն-թունավոր, բույր-բուրել…
բ)ույ-ը՝ բուլն-բնավեր, քույր-քրոջ
գ) սղվում է՝ սառույց-սառցարան, կապույց-կապտուկ - յու —ը՝ ձյուն-ձ(ը)նհալ, յու-սվում է՝ արյուն-արնագույն, ալյուր-ալրաղաց։
Առաջադրանք.
Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ արմատները.
Ձնհալ-ձյուն, սառցարան-սառույց, հրապուրիչ-հրապույր, անասնաբուծություն-բույծ, մատուցող-մատույց, հուսալի-հույս, համբուրել-համբույր, դաշունիկ-դաշույն, ընկուզենի-ընկույզ, ձնաբուք-ձյուն, արնանման-արյուն, ատամնաբուժարան-բույժ։
Առաջադրանք.
Լրացրու բաց թողած տառերը.
Ճրագով մարդն ընթացավ առջևից, իսկ Միքայելը հետևեց նրան դողդոջուն քայլերով։ Ճանապարհը մութ էր, խորդուբորդ, և Միքայելը շարժվում էր առաջ՝ աչքը պահած առջևից լռելյայն ընթացող հաղթահասակ տղամարդու ոտքերին։
Հեռվում մի թույլ լույս առկայծեց ու կարծես մարեց. մի՞թե խաբկակնք էր։
-Պարո՛ն, հասանք,- հնչեց ուղեկցող տղամարդու բամբ ձայնը։
Ականակիր խավարը ճեղքելով՝ Միքայելի ականջին հասան ծանոթ երգի՝ հոգին թունդ հանող խրոխտ հնչյունները։
Նրա ռունգերը ջղագրգիռ թրթռացին, սիրտը թպրտաց, կուրծքն անհանգիստ ելևէջեց։
Այնքան անակնկալ չէր պանդոկի գոյությունը, որքան անակնկալ էր այդ երգը օտարության մեջ։ Ուրեմն՝ իր սերունդը դարձել է պատմություն, դարձել երգ ու վիպասանք՝ հասնելով մինչև նոր աշխարհի ափերը։ Նա մի վայրկյան սրդողած կանգ առավ։ Բնակորույս աստանդականի ներքին ցավից ընդարմացած նրա հոգում ինչ-որ բան կարոտագին խլրտաց։ Տեսնես ով բերեց այդ երգն այդտեղ։ Այդ երգը իրողություն էր և ոչ թե գրգռված ուղեղի մտացածին պատրանք։ Եվ այդ երգը, ահա, գալիս էր՝ տակնուվրա անելու իր խռովահույզ հոգին։
No comments:
Post a Comment