Monday, September 16, 2019

ՄԵՐ ՊԱՏՄԻՉՆԵՐԸ ԵՎ ՄԵՐ ԳՈՒՍԱՆՆԵՐԸ

I
Մեր հոյակապ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն,
Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վըրա դժգույն-
Եղեռնները, նախճիրները հորդաների արյունըռուշտ,
Փլուզումը հայրենիքի և ոսոխի սուրը անկուշտ:
Եվ ողբացին լալահառաչ դժխեմ բախտը Հայաստանի
Եվ հուսացին արդարության մի խուլ աստծու դատաստանի:
 
II
Մեր գեղջուկի պարզ խրճիթում, սուրբ օջախի շուրջը նստած`
Գուսանները մեր խանդավառ, առջևները գինի և հաց,
Վիպերգեցին հաղթանակը դյուցազնների մեր մեծազոր
Եվ ծաղրեցին պարտությունը ոսոխների մեր բյուրավոր:
Եվ հյուսեցին պատմությունը հավերժացող ժողովուրդի,
Վառ հավատով փառքերը մեր ավանդեցին որդոց որդի.
Տեսան շքեղ մեր ապագան, անընկճելի ազատ ոգին,
Հայրենիքի սիրո համար միշտ բարձրացած Թուր-Կայծակին:


  • Բանաստեղծության մեջ առաջին անգամ հանդիպած բառերի բառարանի կազմում։

նշխար-մնացորդ, նախճիր-կոտորած, արյունըռուշտ-արնախում, լալահառաչ-լաց լինելով

  • Բանաստեղծության ենթատեքստը։ Գրառումներ բանաստեղծության շուրջ։

Այս բանաստեղծություն կարելի է ասել բաժանված էր երկու մասի։ Առաջին մասում խոսվում է մեր վշտահար պատմիչների մասին,  ովքեր մի կում ջրով և անքուն գիշերներ անցկացնելով պատմություն էին գրում մագաղաթների վրա։ Իսկ երկրորդ մասում հակառակն էր, խոսվում էր խանդավառ գուսանների մասին, ովքեր գինի ու հացով գրում էին հաղթանակը դյուցազնների։ Երկրորդ հատվածը ավելի ուրախ էր։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...