- Ի՞նչ ես հասկանում տոն ասելով։ Նշիր երկու բան, որ տոնի ժամանակ անխուսափելի են։
Տոն ասելով ես հասկանում եմ ինչ-որ հավաքույթ, որի ժամանակ տեղի է ունենում նաև ավանդական միջոցառում։ Տոնի ժամանակ անխուսափելի են հյուրերը և պարերն ու երգերը։
- Կարդա տեքստը, գտիր՝ ինչ են նշանակում ստորոգելի, երկրորդել, արջառ բառերը։
Ստորոգելին բաղադրյալ ստորոգյալի այն բաղադրիչն է, որը ցույց է տալիս վերագրվող հատկանիշը։
Երկրորդել նշանակում է ինչ-որ բան կրկնել։
Արջառ-կոպիտ, ուժեղ մարդ
- Նկարագրիր հանրային որևէ տոնակատարություն՝ իր ողջ ծիսակարգով, այդ թվում և սնունդը։
Զատիկը հինգ տաղավար տոներից մեկն է։ Զատիկը Հայերի մոտ տոնվել է ապրիլ ամսին՝ շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունն է։ Այն զատիկ է կոչվել ձմեռվանից գարունը զատվելու առթիվ։ Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։ Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։ Հայկական ավանդույթում, սույն հավկիթներով հավկթախաղ է տեղի ունենում երկու հոգու միջև։ Կոտրող հավկիթը հաղթող է ճանաչվում և ուտում են կոտրված հավկիթը։ Նաև ավանդույթ է Զատկվա հավկիթներն ուտել թարխունով, աղով և լավաշով։ Արևմտյան երկրների ավանդույթում, հավկիթները թաքցվում են խոտերի կամ կանաչների միջև և երեխաները փորձում են դրանք գտնել։ Այն կոչվում է «Զատկվա հավկթաորս»։
No comments:
Post a Comment