Thursday, December 10, 2020

Ամանորյա հեքիաթ

Պաուլո Կոելիոն ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում, ինժեների ընտանիքում: Ծնողները Պեդրու և Լիժի Կոելիոներն են: Յոթ տարեկանում նրան ուղարկել են ուսանելու Սուրբ Իգնատ Լոյոլի ճիզվիտական դպրոցը, որտեղ առաջին անգամ իր մոտ առաջացել է գրքեր գրելու ցանկություն: Գրող դառնալու միտքը հաջողություն չունեցավ ընտանիքում, այդ պատճառով էլ, ծնողների պարտադրանքով, ընդունվում է Ռիո դե Ժանեյրոյի համալսարանի իրավաբանակ ֆակուլտետ, բայց շուտով թողնում է ուսումը և սկսում զբաղվել լրագրությամբ: Արդյունքում, ընտանիքի հետ հարաբերությունները գնալով սրվում են, և, վերջ ի վերջո, տասնյոթամյա Պաուլոյին տանում են մասնավոր հոգեբուժարան, որտեղ պետք է բուժման կուրս անցներ: Բայց, ո՛չ էլեկրաշոկով բուժումը՝ առաջացած շիզոֆրենիայի պատճառով, ո՛չ բուժման երկրորդ կուրսը չփոխեցին նրա ինքնավստահությունը: Այդ ժամանակ նա փախավ հոգեբուժարանից, որոշ ժամանակ թափառում է և, վերջիվերջո, վերադարձավ տուն: Մի տարուց նա ներգրավվեց թատրոնի սիրողական շարժման մեջ, որը 60-ական թթ. դարձել էր մասսայական երևույթ. ոչ միայն արվեստի, այլ հասարակական բողոքի: Թատերա-բողոքական ակտիվությունը Կոելյոյի համար վերջացավ հոգեբուժարանում, որտեղից նա նորից փախավ, բայց փողի կարիքը նորից ստիպել է նրան տուն վերադառնալ: Արդյունքում, բուժման երրորդ կուրսից հետո նրա ընտանիքը համակերպվեց այն բանի հետ, որ «նորմալ» գործով նա չի պատրաստվում զբաղվել: Պաուլո Կոելիոն շարունակեց զբաղվել թատրոնով և լրագրությամբ։

Երազելը․․․

Երազանքն ու իրականությունը շատ ժամանակ հեռու են իրարից, որովհետև երբ մենք սկսում ենք երազել, թե ինչ ենք ուզում, որ լինի, հասնում ենք մի այնպիսի վայրեր, որոնք անգամ մեր աշխարհում գոյություն չունեն։ Շատ-շատ երազելը ունի նաև իր վատ կողմերը, որովհետև մարդը կտրվում է աշխարհից և սկսում է երազել, և երբ այդ երազնանքները չիրականանան, հնարավոր է, որ լինի շատ մեծ հիասթափություն աշխարհի նկատմամբ։ Կարծում եմ՝ ես ավելի շատ ինչ-որ բաների մասին երազում եմ քնելիս։ Երբ փակում եմ աչքերս, և տիրում է մթություն, կարծես սկսում եմ այդ մթությունը ինչ-որ կերպ լուսավորել։

Մի հանրահայտ լեգենդ վկայում է այն մասին, որ Լիբանանի գեղատեսիլ բնության գրկում աճել են երեք մայրիներ: Ինչպես բոլորին հայտնի է, մայրիները շատ դանդաղ են աճում, և մեր երեք ծառերը դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:

Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց: Նրանք դեմ առ դեմ հանդիպեցին երկու ոխերիմ թշնամիներին` Եզեկիել և Եղիա մարգարեին: Նրանց օրոք է ստեղծվել այբուբենը, ծառերը հիացել են` տեսնելով իրենց կողքով անցնող քարավանները, որոնք բեռնված էին բազմագույն կտորներով: Եվ մի հիանալի օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին.

– Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան:

– Իսկ ես կուզեի մի այնպիսի բանի մաս կազմել, որը չարը բարու կփոխակերպեր դարերի համար,- ասաց երկրորդը:

– Իսկ ես,- ասաց երրորդը,- կցանկանայի, որ մարդիկ ամեն անգամ ինձ նայելով` Աստծուն հիշեին:
Անցան տարիներ և դարձյալ տարիներ, և վերջապես անտառում հայտնվեցին անտառահատները: Նրանք կտրեցին մայրիները և հղկեցին:

Յուրաքանչյուր մայրի ուներ իր նվիրական երազանքը, սակայն իրականությունը մեզ երբեք չի հարցնում, թե ինչ ենք երազում:


Առաջին մայրուց գոմ սարքեցին, իսկ նրա փայտի ավելցուկներից մսուր պատրաստեցին: Երկրորդ ծառից կոպիտ գյուղական սեղան սարքեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի: Երրորդ ծառի փայտը վաճառել չհաջողվեց: Այն վերածեցին տախտակների և մի մեծ քաղաքի պահեստում ի պահ դրեցին:

Շատ տխրեցին մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, բայց ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից:
Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ:

Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար:

Մի քանի տարի անց հասարակ գյուղական տան մեջ մի խումբ մարդիկ նստեցին այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ մայրու փայտից: Եվ նախքան մարդիկ կսկսեին ուտել, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց գինու և հացի մասին, որոնք դրված էին սեղանին:

Եվ այդ ժամանակ էլ երկրորդ ծառը հասկացավ, որ այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև կապ հաստատեց աստվածայինի և մարդկայինի միջև:

Հաջորդ օրը երրորդ մայրու երկու տախտակից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց բերեցին վիրավոր մի մարդու և նրան գամերով ամրացրին խաչին: Երրորդ մայրին սարսափեց ճակատագրից և սկսեց անիծել իր բախտը: Բայց երեք օր էլ չէր անցել, որ նա հասկացավ իր ճակատագիրը. մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Խաչը, որը պատրաստված էր այդ մայրի փայտից, տանջանքի խորհրդանիշից վերածվեց փառաբանության խորհրդանիշի:

Այսպես որոշվեց երեք մայրիների բախտը:

Ինչպես միշտ պատահում է երազանքների հետ, դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ. ոչ այնպես, ինչպես պատկերացնում էին:

Թարգմանեց Մարգարիտ Սարգսյանը վգ

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...