- Կարդա Թումանյանի քառյակներից 10-15-ը։ Մեկնաբանիր դրանք. քո կարծիքով
* * *
Զուր եմ փախչում, ինձ խաբում,
Հազար կապ է ինձ կապում.
Ամենքի հետ ապրում եմ,
Ամենքի չափ տառապում:
Այս քառյակի իմաստն այն է, որ պիտի չփախչենք ոչ մի բանից, որովհետև, միևնույն է, վերջում վերադառնալու ենք այդ նույն կետի մոտ։
* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
Այս քառյակի իմաստն այն է, որ ինչքան էլ վատ բաների միջով անցնենք, պիտի չկորցնենք լավատեսութունը և ամեն տեղ գտնենք այդ լուսավոր կետը։
* * *
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:
Այս քառյակում Թումանյանը ցանկանում է, որ բոլորն ունենան հաշտ ու խաղաղ կյանք, նայեն կյանքին մանկան պես, որովհետև հենց փոքրներն են, որ ամեն ինչին շատ թեթև են վերաբերվում կամ էլ ոչինչ չեն նկատում։
* * *
Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ գրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից:
Այս քառյակի իմաստն այն է, որ ամեն մարդ պիտի մտածի, թե նա ինչ է տվել աշխարհին և ինչ է տանելու իր հետ։
* * *
Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով.
-Ջա՜ն, հայրենի անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով:
Այստեղ Թումանյանը կիսվում է իր հայրենիքի հանդեպ սիրով։ Երևի նա հեռվում է և կարոտում է հայրենի անտառները։
* * *
Բերանն արնոտ Մարդակերը էն անբան
Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.
Ձեռքերն արնոտ գնում է նա դեռ կամկար,
Ու հեռու է մինչև Մարդը իր ճամփան:
Այս քառյակը այն մարդկանց մասին է, ովքեր չար են և մարդկանց այդ տեսակը դեռ երկար չի կարող վերանալ, որովհետև մարդիկ շարունակում են մնալ անբան, ուրիշի ունեցվածքի վրա աչք դնող։
* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
Այս քառատողը նրա մասին է, որ պետք է ոչ մեկին անօգնական չթողել և շատ ժամանակ, երբ պետք է մեկը, ում հետ կարելի է խոսել, ոչ ոք չկա։
* * *
Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:
Այստեղ Թումանյանը շատ հուսահատ է և վախենում է մտերիմներին կորցնելուց։
* * *
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Սկսվում է ամեն օր:
Աշխարհում ամեն օր նոր մարդիկ են մտնում, ովքեր կատարում են իրենց նոր գործերը և այդպես հին աշխարհը ամեն օր նորանում է։
* * *
Ով՜ իմանա` ու՛ր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք.
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:
Այս քառյակը նրա մասին է, որ կյանքն անկանխատեսելի է և մենք չգիտենք, թե դեռ ինչքան կապրենք և ինչպես։
- Գտիր՝ Թումանյանն ինքը քառյակի մասին ի՞նչ է ասել։
- Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են։
- Քառյակները հասուն շրջանի արդյունք են` իմաստության, վեհության։
- Քառյակները շատ նուրբ, ազնիվ, խորը և գեղեցիկ բաներ են։
- Քառյակները մեղմ են, քնքուշ, խորը, շատ սեղմ ու բովանդակալից։
- Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի։
- Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան։ Քառյակները պետք է կարդալ հանգիստ ու ծանր և ամեն մարդ չի կարող հասկանալ, գնահատել։ Մարդիկ կան, որ քառյակները ոտանավորի նման են կարդում. պարզ տեսնում ես, որ չի հասկանում թե ինչ բան է քառյակը։
- Տեղեկություններ գտիր քառյակ բանաստեղծական տեսակի մասին։
Քառյակը չորս տողից բաղկացած բանաստեղծություն է։ Այն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր։ Քառյակն ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ և կոչվել է ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից։ Նոր ժամանակներում նշանավոր են Հովհաննես Թումանյանի քառյակները։ Ժողովրդական բանահյուսության մեջ այն կոչվել է խաղիկ, հայրեն։ Քառատողն ունի ավարտուն միտք։ Քառատողն ունի սխեմային երեք հանգավորոմ՝ զույգային aabb, խաչային abab, շրջանային abba։
- Գտիր արևելյան հեղինակների քառյակներից (Խայամ, Խաղանի, Ռուդաքի և այլն)։ Համեմատիր դրանք Թումանյանի քառյակների հետ։
No comments:
Post a Comment