«Հայտնություն» բանաստեղծության մեջ գարնանային եղանակ է։ Տրամադրությունն այստեղ ուրախ է, որովհետև մի աղջիկ է հայտնվել, ով Տերյանի կյանքը լցրել է։ Բանաստեղծությունը նմանեցնում եմ ծիածանին և դրանից հետո բացվող եղանակին։
«Տեսա երազ մի վառ» բանաստեղծության մեջ Տերյանը նկարագրում է աղջկա պատկեր։ Այստեղ տրամադրությունը նույնպես ուրախ է։ Նա հիացած նկարագրում է այդ ամենը։ Այս բանաստեղծությունը կարդալով՝ ես պատկերացնում եմ մի արծաթագույն կամար, որը զարդարված է կանաչ բույսերով և գույնզգույն ծաղիկներով։
«Թողի երկիրն իմ հայրենի» բանաստեղծության մեջ, կարծում եմ, կա ափսոսանք և նաև ուրախ զգացողություն։ Ափսոսում է, որ թողել է երկիրն իր հայրենի և ուրախ է, որովհետև աշխարհում ամեն ինչ տեսել է։ Այստեղ գունապնակն ավելի մուգ գույներ ունի։
«Անծանոթ աղջկան» բանաստեղության մեջ Տերյանը տեսել է մեկին և սիրահարվել։ Գույներն այստեղ գիշերային են։ Բանաստեղծությունը նման է գիշերվան, երբ միայն երևում են տան լույսերը։
«Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված» բանաստեղծության մեջ Տերյանը պատմում է իր երկրի մասին։ Այստեղի գույնը կարմիրն է։ Բանաստեղծությունը նման է մայրամուտին։ Տրամադրությունը շատ անհագնիստ է և մտահոգ։
«Որպես Լաերտի որդին» բանաստեղծության մեջ կա ափսոսանք։ Նա ափսոսում է, որ թողել է իր տունը և հողը։
«Առավոտ» բանաստեղծությունը բավականին գունեղ է, որովհետև այնտեղ պատմվում է մարդու կյանքի մասին։ Բանաստեղծությունը նման է ամառային առավոտվան, երբ արդեն արևը դուրս է եկել։
Կարծում եմ՝ «Արևածագ» բանաստեղծությունը նա գրել է բանտում, որովհետև այն նման է երկու աշխարհների տարբերությանը։ Նա նկարագրում է բանտից դուրս և ներսում կատարվողի մասին։ Գունապնակը շատ փոփոխական է և տարբեր հատվածերում, տարբեր գույներ կան։
«Չգիտեմ՝ այս տխուր աշխարհում» բանաստեղծության մեջ կա հուսահատություն կամ հեղինակը հոգնել է ինչ-որ բանից։
No comments:
Post a Comment