Friday, February 26, 2021

Կարդում ենք Վահան Տերյան

 Տերյանի բանաստեղծությունները

Սիմվոլիզմ

Հորս

Հույսերըս կրկին հեռացան ինձնից,
Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,

Այստեղ Տերյանը նկարագրում է տխրություն և թախիծ։

Հրաժեշտ

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Այստեղ Տերյանը նկարագրում է մենակություն, հուսահատություն։

Աղոթք

Ես ընկա անդունդները խավար,
— Իմ ցնո՛րք, նորից քեզ եմ կանչում.
Մոռացա ուղիներըս պայծառ,
Իմ սրտում դառը մութն է շնչում։

Այստեղ Տերյանը նկարագրում է կյանքի դժվարությունները և իր տխրությունը։

Կարոտ

— Թվաց որ մեկը կանչում է տրտում...
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում...

Այստեղ Տերյանը, կարծես, կարոտած է և սպասում է ինչ-որ մեկին։

Տրիոլետներ

***

Սրտիս հուշերը բարի են դեռ,
Եվ քո անվամբ է, անուշ Նվարդ,
Որ մայիսին այս դառն ու անվարդ
Սրտիս հուշերը բարի են դեռ։
Թեև իջնում է հոգուս ստվերը
Եվ չեմ սպասում գալիքից վարդ,
Սրտիս հուշերը բարի են դեռ
Քնքուշ անվամբ քո, անուշ Նվարդ։

***

Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում,
Որքան էլ գալիքն իջնի տրտում-
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ.
Որքան էլ սրտիս տիրե խավար,
Որպես նայվածքիդ հուրը ցայտուն,
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում։

***

Հիմա բացվում են այդտեղ վարդեր
Ու վարդերի մեջ դու, հրե վարդ,
Չենք հանդիպի մենք արդեն, Նվարդ,
Թեև բացվում են այստեղ վարդեր։
Օ, եղիր խնդուն, որպես թիթեռ,
Ու թող հրահրի հուրդ կախարդ.
Հիմա բացվում են այդտեղ վարդեր
Եվ դու՝ վարդերում վարդերի վարդ։

***

Հովիվներն այնտեղ կրակ են արել
Սարերի վրա- օ, անո՜ւշ հեռու.
Ձայնում են անվերջ մթնում իրարու,
Հովիվներն այնտեղ կրակ են վառել։
Ա՜խ, սիրտս թռավ աշխարհն այն հեռու,
Ուր, հի՜ն, հիչում ես, բարբառ հայրենի,
Հովիվներն այնտեղ կրակ են արել
Սարերում իմ բաց, անո՜ւշ հեռու…

***

Հովիվներն ազատ հեռու սարերում
Կրակ են անում-ձայնում են իրար։
Ես՝ կալանավոր աշխարհում արար…
Հովիվներն՝ ազատ հեռու սարերում։
Ու երկրից երկիր-գերումից գերում
Գնում են անդուլ՝ անհայտին ավար…
Հովիվներն ազատ հեռու սարերում
Կրակ են անում-ձայնում են իրար։

***

Դու հնչիր-քո սրտի գարունն է,
Իսկ իմում՝ վերջինն է հիվանդոտ,
Բայց քոնից բորբոքուն ու խանդոտ,
Դու հնչիր-քո սրտի գարունն է։
Օ՜, երգիր, քո հոգին վառվում է,
Իսկ իմում մահացում է տենդոտ,
Դու հնչիր-քո սրտի գարունն է,
Իսկ իմում՝ վերջինն է հիվանդո՜տ։

***

Այնպես օրորուն է քայլդ,
Սեըդ ահեղ ու բորբոք.
Մաշիր հոգիս անողոք,
Այնպես օրորուն է քայլըդ։
Այնպես հրահրուն է փայլըդ,
Նայվածըդ այնպես շոգ,
Այնպես օրորուն է քայլըդ,
Սերըդ ահեղ ու բորբոք․․․

  • Ձայնագրիր Տերյանի տրիոլետներից 2-ը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...