1. Երկրում ռեսուրսի տվյալ տեսակի հաշվարկված պաշարները բաժանում են այդ նույն տարածքի բնակչության թվին, ստանալով, թե մեկ շնչին միջին հաշվով տվյալ ռեսուրսից որքան է բաժին ընկնում:
Բնականաբար դա չի նշանակում, որ յուրաքանչյուր մարդ այդ տարածքում ունի տվյալ ռեսուրսի որոշված քանակը, սակայն համեմատություններ իրականացնելիս, դա բավական լավ ցուցանիշ է՝ հասկանալու, թե ո՞ր տարածքի բնակչությունն է ավելի ապահովված ռեսուրսի տվյալ տեսակով:
Ռշունչ = Պաշարներ/Բնակչություն (տ/մարդ)
2. Երկրում ռեսուրսի տվյալ տեսակի հաշվարկված պաշարները բաժանում են տվյալ պահին շահագործվող պաշարների տարեկան քանակին՝ ստանալով, թե քանի տարի կբավարարի տվյալ ռեսուրսը, եթե շարունակվի սպառվել ներկա ծավալով: Այս ցուցանիշն իր հերթին թույլ է տալիս երկրներին պլանավորել իրենց տնտեսությունը և հաշվարկել իրենց քայլերը ապագայում, երբ տվյալ ռեսուրսը կսպառվի:
Ռտարի = Պաշարներ/ Արդյունահանում (տարիներ)
Հանքային, հատկապես վառելիքային, ռեսուրսների մի քանի տասնամյակում սպառման հեռանկարն այնքան էլ վտանգավոր չէ, որովհետև ցամաքում և հատկապես օվկիանոսի հատակում անընդհատ հայտնաբերվում են նոր հանքավայրեր, սակայն վաղ թե ուշ մարդկությունը անցում է կատարելու անսպառ ռեսուրսների լիարժեք օգտագործմանը:
Աղբյուրը՝ Ռեսուրսաապահովվածություն, Ռեսուրսաապահովվածություն
No comments:
Post a Comment