Saturday, September 25, 2021

Պետություն

Ներքին և արտաքին գործառույթներ

Ներքին գործառույթներ են ժողովրդական իշխանության ապահովումը, տնտեսական, սոցիալական և մշակութային գործառույթները, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանությունը, օրինականության և իրավակարգի ապահովումը, բնության պահպանության գործառույթը և այլն։ Արտաքին գործառույթներն են պաշտպանությունը դրսի հարձակումներից, միջազգային իրավակարգի պահպանումը, պայքարը միջազգային հանցավորության դեմ, միջազգային քաղաքական հարաբերությունները արդիականության գլոբալ խնդիրների լուծման նպատակներով, մասնակցությունը շրջակա միջավայրի միջազգային պահպանությանը, ինտեգրումը համաշխարհային տնտեսությանը և այլն։ 

Իրավական պետություն․

Իրավական պետության սկզբունքը ժողովրդավարական պետության կարևորագույն սկզբունքներից մեկն է: Իրավական պետությունում  բարձրագուն  սոցիալական արժեք է համարվում մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները: Համապատասխանաբար, պետությունը ծառայում է ոչ թե որևէ կրոնի կամ Աստծուն, այլ  մարդկանց, որոնք անձամբ   հանդիսանում են պետական իշխանության աղբյուրը: Իրավական պետությունը հիմնվում և իր գործունեությունն իրականացնում է պատշաճ կարգով ընդունված օրենքի հիման վրա, ինչն անվանում են նաև օրենքի գերակայության սկզբունք:  Դա նշանակում

է, որ պահպանված պետք է լինեն  ոչ միայն օրենքի ընդունման ընթացակարգն ու հրապարակայնությունը, այլ նաև  ընդունված օրենքները պետք է լինեն բանական և բովանդակային տեսանկյունից համապատասխանեն երկրի հիմնական օրենքին՝ Սահմանադրությանը:

Սոցիալական պետության հատկանիշներն են՝

  • Պետության բարձր տնտեսական զարգացվածությունը, որն հնարավորություն է տալիս վերաբաշխելու բնակչության եկամուտները, առանց վնասելու խոշոր սեփականատերերին,
  • Տնտեսության սոցիալապես ուղղվածության կառուցվածքը,
  • Քաղաքացիական հասարակության ձևավորումը,
  • Տարբեր սոցիալական ծրագրերի մշակումը պետության կողմից,
  • Սոցիալական պատասխանատվությունը քաղաքացիների առջև,
  • Պետության նպատակների ընդունումը, յուրաքանչյուրին արժանապատիվ կենսապայմանների, սոցիալական ապահովության և անհատական ինքնապաշտպանության համար հավասար նախնական պայմանների ապահովումը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...