Wednesday, October 20, 2021

«Չհիշվող պատերազմ» էսսե

Վանո Սիրադեղյանի «Չհիշվող պատերազմ» էսսե
  • Պարզվեց, որ մեր ժողովուրդը պատերազմ չի համարում այն պատերազմը, եթե ժողովրդի կեսին չեն բնաջնջում և երկրից մնացածին չեն վտարում: 
  • Իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին։ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում և ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա
  • ««Մեկ ազգ – մեկ հայրենիք» թեմայով խոսելիս «ազգասեր» մեր բերանները Լենինականից Ղարս լայնքով ճորթելուց առաջ արժե հիշել, արձանագրել՝ թեկուզ ցավ տա, եւ չմոռանալ երբեք, որ ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական: Այս թվի ոչնչությունը պատկերացնելու համար նշենք, որ սերբ-մուսուլմանական վերջին պատերազմին մասնակցում էր այլերկրացի սերբերից կազմված 5000-անոց զորամիավորում» մտքին փաստարկված հակադրվիր։ Այս նույն հատվածում գտիր չափազանցությունը։
Այս տողերում «մեր բերանները Լենինականից Ղարս լայնքով ճորթել» արտահայտությունն է չափազանցությունը։ Կարծում եմ, որ նա ճիշտ է ասում ամեն ինչ։ Միշտ էլ այդպես է, մարդիկ ավելի շատ սիրում են խոսել, քան իրենց խոսքերն ապացուցել գործով։

  • «Պատերազմի, պատերազմական իրավիճակի այսպիսի՝ «ազգային առանձնահատուկ» ընկալման պայմաններում, նույնիսկ այն պարագայում, երբ ամենածանր իրավիճակներում անգամ իշխանությունը ճակատ չուղարկեց զորակոչիկներին, խնայելով երեխաների կյանքը, Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, եւ չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը… Որովհետեւ դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում»
Այս տողերի իմաստն այն է, որ մարդիկ միշտ էլ խոսելու և բողոքելու թեմա կգտնեն։ 
  • «Իշխանությունը ճակատ չուղարկեց զորակոչիկներին, խնայելով երեխաների կյանքը, Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, եւ չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը…»
Իշխանությունը ճակատ չուղարկեց զորակոչիկներին, խնայելով երեխաների կյանքը և այդ պատերազմը չներվեց ոչ մի կերպ։ Եթե անգամ իշխանությունները ճակատ ուղարկեին զորակոչիկներին և մենք ինչ-որ կերպ հաղթեինք այս պատերազմում, թեկուզ ունենալով շատ ավելի մեծ զոհերի թիվ, մարդիկ միևնույն է բողոքելու էին։ 
  • «Որովհետև դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում»։
«Սովետական ժողովուրդ»-ը ուզում էր, որ թեկուզ ապագա սերունդ տվող զինվորների կյանքի գնով էլ լինի, պիտի հաղթանակի հասնեն։ Երևի խնդիրը մարդկանց մտածելակերպի մեջ է։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...