Monday, October 4, 2021

Հայոց լեզու

1․ Լրացրու տառերը և կետադրիր։

Երկինքը տեղ-տեղ ծածկված էր թուխպերով։ Սառը քամին անգթորեն ծեծում էր քսանիննամյա երիտասարդի կուրծքն ու արևախանձ դեմքը։ Նա, պատշգամբի բազրիքին կռթնած, նայում էր գյուղի կողմը։ Լուռ ու մութ էր գյուղը․ չկար ոչ մի ճրագ, ոչ մի ձայն։ Միայն ներքևի զառիվայրից թույլ կաղկանձ էր լսվում․ կարծես, մրսում էր մի լքված, մոռացված շուն։ Մեկ էլ հեռվից կարելի էր ունկնդրել գետի խուլ վշշոցը։

Ջրաղացի առաջ մի փոքրիկ կրակ պեծին էր տալիս։ «Երանի դրանց,- մտածեց երիտասարդը,- մինչև լույս զրույց կանեն»։

Սարի հետևից լուսինը պռունկը հանեց։ Երիտասարդն իջավ սանդուղքով։ Շունը մոտեցավ նրան, փաթաթվեց նրա ոտքերին՝ մեղմորեն քսվելով անդրավարտիքի փողքերին։

- Չամբա՛ր, Չամբա՛ր,- փաղաքշական ձայնով ասաց նա։

Շունը վազեց դարպասի կողմը, մի քանի անգամ հաչեց, ապա, էլի հետ վազեց։

2. Մեծատառերը թող այնտեղ, որտեղ դրանք հարկավոր են․

Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արշարունիք գավառում՝ այնտեղ, ուր մայր Արաքսը և Ախուրյանը խառնվում են իրար և կազմում մի հարթ թերակղզի, մեծազդեցիկ նախարարներից մեկի ապարանքն էր։ 

Շիրակի լեռնաշղթա, Շպիցբերգենի արշիպելագ, Շամիրամի կախովի այգիներ, Շվեդիայի Թագավորություն։

Պայծառակերպության տոն, Չուկոտյան ծով, չինական պարիսպ, Պանամայի ջրանցք։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...