Tuesday, November 16, 2021

Լեզվական աշխատանք

Կարդում ենք արեւմտահայերեն

Լեզվական աշխատանք՝ Արտագրիր՝ լրացնելով բաց թողած տառերը և կետադրելով։

76. Հազար ինը հարյուր տասնհինգ թվական, Վաղարշապատ․ բարդ, անխնա այրող արև։ Արհավիրք գաղթականներով լեփ-լեցուն ճանապարհներ։ Աղետալի լուրեր հասան Թիֆլիս։ Թումանյանի տունը դարձել էր հավաքատեղի, ուր հավաքվում էին ազգի կարկառուն և նշանավոր զավակները, քննարկում տիրող իրավիճակը։ Մեծ բանաստեղծը այդ ահասարսուռ օրերին կռկվել էր, կորցրել բնատուր զվարթությունը, վշտալլուկ դեմքին ի հայտ էին եկել նոր խորշոմներ։ Իր ժողովրդի դժխեմ ճակատագիրը բզկտում էր նրա՝ ազգի ցավերով տառապող, զգայուն հոգին։ Սիրտը այնտեղ էր՝ մայր Հայաստանում։ Հունիս ամսին Էջմիածինը լեփ-լեցուն էր անթիվ-անհամար որբ ու անտերունչ երեխաներով, Արևմտահայաստանից փախած այլ գաղթականներով։ Կուչ եկած այս ու այն պատի տակ՝ նրանք տանջալլուկ հայացքները մի կտոր հաց ստանալու ակնալությամբ, հառում էին անցորդներին։ Կանայք՝ ցնցոտիավոր, բոկոտն, տնից տուն էին գնում, մուրում՝ վախվորած պարզելով դողդոջուն ձեռքերը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...