Արտաքին քաղաքականությունը երկրների միջև առկա հարաբերություններն են, որոնք բխում են որևէ երկրի շահերից։ Արտաքին քաղաքականությունը կարգավորում է տարբեր երկրների կամ ժողովուրդների միջև հարաբերությունները։ Կողմերն օգտագործում են տարբեր մեթոդներ և միջոցներ՝ ի շահ իրենց սկզբունքների և նպատակների։ Արտաքին քաղաքականության կարևորագույն միջոցներից է դիվանագիտությունը։ Արտաքին քաղաքականությունը սերտորեն կապված է ներքին քաղաքականության հետ։
Պետության արտաքին գործառույթը վերաբերում է նրա միջազգային գործունեությանը, մյուս պետությունների ու ժողովուրդների հետ փոխհարաբերություններին: Պետական իշխանությունը պատասխանատու է այլ երկրների հետ տնտեսական, տեխնիկական, մշակութային, սոցիալական և այլոլորտներում փոխշահավետ համագործակցության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման համար: Կարևոր տեղ ունեն երկրի սահմանների, տարածքային ամբողջականության պահպանումը, նրա շահերի ու ինքնիշխանության պաշտպանությունը, բնակչության անվտանգության ապահովումը և այլն։
No comments:
Post a Comment