Sunday, December 12, 2021

Դերբայական դարձված

Առաջադրանք․ Տրված նախադասություններում գտիր դերբայական դարձվածը, որոշիր շարահյուսական պաշտոնը, ոըխակերպիր երկրորդական նախադասության։

1․ Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ։-նախադաս որոշիչ
Երեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, ովքեր ունեին ընտանիք ու հարազտներ:
2․ Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէ։-ստորոգելի
Խեղճացած այս պարոնը մի՞թե նա չէ, ով երեկ հարթակից հոխորտում էր։
3․ Քո որոնածը ես չեմ, անշուշտ։-ենթակա
Նրան, ում դու որոնում էիր, ես չեմ, անշուշտ։
4․ Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար։-նպատակի պարագա
Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզի նրա արքունիքում պաշտոն ստանա։
5․ Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները։-նախադաս որոշիչ
Այն քարտեզի վրա, որը հիշեցնում էր գունավոր բծերով սփռոց, նշված էին պատերազմի ուղիները։ 
6․ Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը։-ուղիղ խնդիր
Ես ուզում եմ, որ ավելի շատ նորածիններ լույս աշխարհ գան։
7․ Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու։-նպատակի պարագա
Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որ օրվա նորություններն իմանար։
8․ Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած։-որոշիչ
Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են, որոնք քարացումից ասես կենդանացել են։
9․ Արդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա։-ժամանակի պարագա
Արդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ, երբ նրան դնում է դժվարի ուղու վրա։
10․ Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից։-ստորոգյալ
Հավատքի զգացողությունը նրանց դրդում է, որ աշխարհն ազատեն անհավատների տիրապետությունից։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...