1․ Աբսուրդը գրական ստեղծագործությունների ընդհանուր դասակարգում է, որոնք ունեն ստեղծագործության լեզվի համաձայնությունը կամ տրամաբանությունն աղավաղող՝ իմաստալից և անիմաստ, անհեթեթ տարրեր։ Չնայած նրան, որ գրական անհեթեթության ամենատարածված ձևը չափածոն է, այն առկա է գրականության այլ ձևերում նույնպես։ Անհեթեթության տպավորությունը հաճախ ստեղծվում է իմաստի պակասով կամ բացակայությամբ, ստեղծագործության հումորը գալիս է հենց իր անհեթեթ բովանդակությունից։ Գրական անհեթեթությունը որպես առանձին ժանր տարբերակվում է 19-րդ դարից սկսած։
2․ Թումանյանը չի համարվում աբսուրդի ժանրի գրող, բայց աբսուրդը Թումանյանի հեքիաթներում շատ է։ Հեքիաթների մի մասում կան հատվածներ որոնք իրականությունից շատ հեռու են։ «Անբան Հուռի»-ն հեքիաթում աբսուրդային մասը սա է․
- Ա՛յ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։ Չես ասիլ՝ էս բզեզն իմ մորքուրն է։ Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր։ Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ, էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ։ Մեր ցեղն էսպես է։ Շատ աշխատասեր ենք։ Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում։
Սուտ հորինելով նրանք կարողացան տղային համոզել, որ եթե Հուռին շատ աշխատնի նա նույնպես կարող է բզեզ դառնա։
«Կիկոսի մահը» ամբողջովին աբսուրդ է, որովհետև հենց սկզբից սկսում են լացել մի մարդու համար, որ անգամ գոյություն չունի։
— Ա՛յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում։ Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի։ Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պետք է անենք։ Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա։
Արդյունքում ստացվում է մի մեծ քելեխ, որի ժամանակ սգում են դեռ չծնված Կիկոսի մահը։
No comments:
Post a Comment