Առաջադրանք
1․ Ի՞նչ ճյուղերի է բաժանվում Միջազգային մարդասիրական իրավունքը /ՄՄԻ/։2․ Ուսումնասիրե՛ք «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» և «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Հաագայի կոնվենցիա» փաստաթղթերը և վերլուծե՛ք բլոգներում /բլոգային աշխատանք/․
Ժնևի կոնվենցիան կենտրոնացել է խաղաղ բնակչության և այն անձանց պաշտպանության վրա, ովքեր այլևս չեն մասնակցում զինված հակամարտությանը։ Որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանք՝ բոլոր չորս կոնվենցիաները վերանայվեցին՝ հիմք ընդունելով նախկին վերանայումները և 1907 թվականի Հաագայի որոշ կոնվենցիաները, և վերընդունվեցին միջազգային համայնքի կողմից 1949 թվականին։ Հետագա կոնֆերանսներն ավելացրեցին պատերազմի որոշ մեթոդները արգելող և քաղաքացիական պատերազմների հարցերին վերաբերող դրույթներ։
1949 թվականին Ժնևի առաջին 3 կոնվենցիաները վերանայվեցին, ընդլայնվեցին և փոխարինվեցին, ավելացավ չորրորդ կոնվենցիան։
Ժնևյան կոնվենցիաները միջազգային զինված ընդհարումների ժամանակ նախատեսում են հետևյալ չորս կատեգորիայի անձանց պաշտպանության ու նրանց նկատմամբ վարվելակերպի իրավական հիմքերը.
- գործող բանակներում վիրավորներ, հիվանդներ,
- ծովային զինված ուժերում վիրավորված, հիվանդ և նավաբեկյալ անդամներ,
- ռազմագերիներ,
- քաղաքացիական բնակչություն, այդ թվում՝ օկուպացված տարածքներում:
Այսօր կոնվենցիաներն ու լրացուցիչ արձանագրությունները ստացել են ունիվերսալ մասնակցություն 194 կողմերից։ Սա նշանակում է, որ նրանք տարածվում են գրեթե բոլոր միջազգային ընդհարումների նկատմամբ: Լրացուցիչ արձանագրությունները, այնուամենայնիվ, դեռևս լայն հավանության չեն արժանացել, քանի որ ԱՄՆ-ը և մի քանի այլ կարևոր ռազմական ուժեր դեռևս դրանց կողմեր չեն։
No comments:
Post a Comment